Ռանոսը նոր ակումբ ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Բրաունշվեյգի «Այնտրախտը» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի տեղափոխության մասին։

22-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբին է միացել Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»՝ վարձակալական հիմունքներով։ Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Կողմերի միջև կնքված համաձայնագրում տրանսֆերի գնման իրավունք նախատեսված չէ։

Հայ ֆուտբոլիստը նոր թիմում հանդես կգա 25 համարի մարզաշապիկով։

Leave a Comment