Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը կարող է ստանձնել կատալոնական «Բարսելոնայի» ղեկը։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը բարձր է գնահատում իսպանացի մասնագետի աշխատանքը Սերիա Ա-ում։ Ֆաբրեգասը դիտարկվում է որպես Հանս-Դիտեր Ֆլիկին փոխարինողի հիմնական թեկնածուներից մեկն այն դեպքում, եթե գերմանացին որոշի հեռանալ ակումբից։
«Բարսելոնայի» ղեկավարությանը հատկապես գրավում են Ֆաբրեգասի մարզչական ձեռագիրը, մասնավորապես՝ նրա ոճը, վստահությունը երիտասարդ ֆուտբոլիստների նկատմամբ և, իհարկե, կատալոնական անցյալը։