«Լիվերպուլի» ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել գլխավոր մարզչին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթի ապագան ակումբում մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է Touchline-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «ակումբի» ղեկավարությունը հոլանդացի մասնագետի առջև հստակ պահանջ է դրել՝ մի կողմ թողնել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար պայքարը և ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել Անգլիայի գավաթի և Չեմպիոնների լիգայ խաղարկություններում հաղթանակի վրա։ Նշվում է, որ եթե Սլոթին չհաջողվի նվաճել նշված … Read more

«Ռեալը» նույնպես հայտնեց «Եվրոպական Սուպերլիգան» լքելու մասին

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ, որից պարզ է դառնում, որ «Եվրոպական Սուպերլիգա» նախագիծն այլևս գոյություն չունի։ Ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում ակումբը համաձայնության է եկել ՈւԵՖԱ-ի և Եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) հետ։ Կողմերը ձեռք են բերել սկզբունքային համաձայնություն, որը ծառայելու է ակումբային ֆուտբոլի բարօրությանը։ … Read more

Ծառուկյան, Փոլ, Հարությունյան․ աստղերի հանդիպում Երևանում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համարը՝ Արման Ծառուկյանը և հանրահայտ բլոգեր ու բռնցքամարտիկ Ջեյք Փոլը ժամանել են Հայաստան։ Նրանց ուղեկցել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։ Երևանում, զբոսանքի ընթացքում, Ծառուկյանը կատակել է Փոլի հետ՝ հարցնելով, թե ինչու նրա հետ չէ նորաթուխ օլիմպիական չեմպիոն Յուտա Լերդամը։ «Նա ձեռքը կդներ Արսենի գլխին, և … Read more

Հայ-կանադացի հոկեյի վերլուծաբան Միքայել Նահապետյանը Իտալիայի կանանց օլիմպիական հավաքականի շտաբում է

12 Փետրվարի 2026, 20:45 (Horizon Weekly) – Հայ-կանադացի հոկեյի վերլուծության մասնագետ Միքայել Նահապետյանը ընդգրկված է Իտալիայի կանանց ազգային  հոկեյի հավաքականի մարզչական և տեխնիկական շտաբում՝ 2026 թվականի Միլանո-Կորտինա ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ։ Մոնրեալում ծնված Նահապետյանը իր կարիերան կառուցել է կանանց հոկեյի կառավարման և արդյունավետության վերլուծության ոլորտում։ Ներկայումս նա հանդիսանում է Կանանց պրոֆեսիոնալ հոկեյի լիգայի Montréal Victoire … Read more

Վինիսիուսը «Ռեալի» ֆուտբոլիստներին հրավիրել է իր ռեստորան

«Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը թիմակիցների համար ընթրիք է կազմակերպել՝ մթնոլորտը ջերմացնելու նպատակով։ Միջոցառումը տեղի է ունեցել Մադրիդի Խոսե Աբասկալ փողոցում գտնվող ռեստորանում, որի համասեփականատերը հենց ինքը՝ բրազիլացի ֆուտբոլիստն է։ Նշենք, որ սա վերջին շրջանում «Ռեալի» կազմակերպած միակ թիմային հավաքը չէ։ Նման ընթրիք տեղի էր ունեցել նաև հունվարի 20-ին՝ Չեմպիոնների լիգայի «Մոնակոյի» դեմ խաղից առաջ։ … Read more

Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025 թ. լավագույն մարզիկ. Հասմիկ Ավագյանը հանդիպել է հավաքականին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիա՝ շնորհավորելու հավաքականի առաջատար մարզիկ, երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն, մեծահասակների աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն Արսեն Բաղրյանին, որն Ուշուի միջազգային ֆեդերացիայի (IWUF) վարկածով օրերս ճանաչվել է 2025 թվականի լավագույն ուշուիստ՝ սանդա մրցաձևում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալը բարձր է գնահատել մարզիկի նվաճումները՝ ընդգծելով, … Read more

Ես անում եմ այն ամենը, ինչ անում է ցանկացած 18 տարեկան երիտասարդ․ Յամալ

Լամին Յամալը խոստովանել է, որ ֆուտբոլից դուրս ձգտում է ապրել սովորական կյանքով՝ չնայած օրեցօր աճող հանրաճանաչությանը։ «Ես անում եմ այն ամենը, ինչ անում է ցանկացած 18 տարեկան երիտասարդ։ Զբոսնում եմ ընկերներիս հետ, հոգ եմ տանում կրտսեր եղբորս մասին, տեսախաղեր եմ խաղում և նմանատիպ այլ բաներ։ Աշխատում եմ կենտրոնացած չլինել միայն ֆուտբոլի վրա, ցանկանում եմ կյանքը … Read more

494 օր առանց վարսավիրանոցի. «Մանչեսթեր Յունայթեդի» ոչ-ոքին խափանել է երկրպագուի ծրագրերը

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու Ֆրենկ Այլետին ընդամենը մեկ հաղթանակ չբավականացրեց՝ վերջին 494 օրվա ընթացքում առաջին անգամ մազերը կտրելու համար։ Բանն այն է, որ ֆուտբոլասերը խոստացել էր չայցելել վարսավիրանոց, քանի դեռ իր սիրելի թիմը չի տարել 5 անընդմեջ հաղթանակ։ Սակայն ԱՊԼ-ի 26-րդ տուրում մանչեսթերցիները 4 անընդմեջ հաղթանակից հետո ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեցին հանդիպումը «Վեսթ Հեմի» հետ։ Արդյունքում՝ … Read more

«Ինտեր»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ

12 Փետրվարի 2026, 19:10 Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը նախատեսում է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին պահել իր կազմում։ Ակումբը քննարկում է ֆուտբոլիստին նոր՝ կարճաժամկետ պայմանագիր առաջարկելու հնարավորությունը, որը կգործի մինչև 2027 թվականի հունիսը։ 37-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը «Ինտեր»-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Մխիթարյանը «Ինտեր» է տեղափոխվել «Ռոմայից» 2022 թվականին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ընթացիկ … Read more

«Տոտենհեմը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

Դանիացի մասնագետ Թոմաս Ֆրանկը հեռացել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ղեկավարությունը որոշումը կայացրել է թիմի վերջին անհաջող ելույթների պատճառով։ Անցկացրած 26 հանդիպումից հետո «Տոտենհեմը» 29 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։ «Ակումբը որոշում է կայացրել փոխել թիմի գլխավոր մարզչին։ Մենք … Read more