«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու Ֆրենկ Այլետին ընդամենը մեկ հաղթանակ չբավականացրեց՝ վերջին 494 օրվա ընթացքում առաջին անգամ մազերը կտրելու համար։
Բանն այն է, որ ֆուտբոլասերը խոստացել էր չայցելել վարսավիրանոց, քանի դեռ իր սիրելի թիմը չի տարել 5 անընդմեջ հաղթանակ։ Սակայն ԱՊԼ-ի 26-րդ տուրում մանչեսթերցիները 4 անընդմեջ հաղթանակից հետո ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեցին հանդիպումը «Վեսթ Հեմի» հետ։ Արդյունքում՝ 2024 թվականի հոկտեմբերի 5-ից մեկնարկած մարտահրավերը զրոյացվեց, և Ֆրենկը ստիպված կլինի դեռ սպասել։