Լամին Յամալը խոստովանել է, որ ֆուտբոլից դուրս ձգտում է ապրել սովորական կյանքով՝ չնայած օրեցօր աճող հանրաճանաչությանը։
«Ես անում եմ այն ամենը, ինչ անում է ցանկացած 18 տարեկան երիտասարդ։ Զբոսնում եմ ընկերներիս հետ, հոգ եմ տանում կրտսեր եղբորս մասին, տեսախաղեր եմ խաղում և նմանատիպ այլ բաներ։
Աշխատում եմ կենտրոնացած չլինել միայն ֆուտբոլի վրա, ցանկանում եմ կյանքը բացահայտել նաև այլ կողմերից»,- ասել է Յամալը։
Հիշեցնենք, որ Լամին Յամալը «Բարսելոնայի» կազմում իր նորամուտը նշել է 2023 թվականի ապրիլին։ 2024 թվականի ամռանը նա Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։