«Լիվերպուլի» ղեկավարությունը վերջնագիր է ներկայացրել գլխավոր մարզչին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթի ապագան ակումբում մնում է անորոշ։ Այս մասին հայտնում է Touchline-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ակումբի» ղեկավարությունը հոլանդացի մասնագետի առջև հստակ պահանջ է դրել՝ մի կողմ թողնել Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար պայքարը և ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել Անգլիայի գավաթի և Չեմպիոնների լիգայ խաղարկություններում հաղթանակի վրա։

Նշվում է, որ եթե Սլոթին չհաջողվի նվաճել նշված տիտղոսներից որևէ մեկը, ինչպես նաև թիմի համար չապահովի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր, ապա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նա կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։

Ներկայումս «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Ինչ վերաբերում է մյուս մրցաշարերին, ապա թիմը հասել է Անգլիայի գավաթի 4-րդ փուլ, իսկ Չեմպիոնների լիգայում պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից։

Leave a Comment