Մենք պատմություն կերտեցինք․ Հովհաննես Համբարձումյան

«Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու, թիմի գրանցած պատմական ցուցանիշի և առաջիկա մրցակցի մասին։ ​«Մենք պատմություն կերտեցինք հայկական ակումբային ֆուտբոլի և «Նոայի» համար՝ երկու անգամ անընդմեջ դուրս գալով Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ, իսկ այս տարի հասանք մինչև անցումային փլեյ-օֆֆ։ ​Կարծում եմ՝ սա շատ … Read more

Նուրմագոմեդովը հայտնել է, թե երբ Մախաչևը կվերադառնա օկտագոն

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, այժմ մարզչական գործունեությամբ զբաղվող Հաբիբ Նուրմագոմեդովը մանրամասներ է հայտնել իր թիմակիցների՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի առաջիկա մենամարտերի վերաբերյալ։ Նուրմագոմեդովը նշել է, որ աշխատանքներ են տարվում Մախաչևի հաջորդ մենամարտի կազմակերպման ուղղությամբ, և հստակեցրել է վերադարձի մոտավոր ժամկետները․ «Իսլամը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հունիս-հուլիսին՝ Ռամադանից հետո։ Մենք ներկայում աշխատում ենք այդ … Read more

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» աստղին

Միլանի «Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է իտալական Calciomercato-ը։ Ըստ աղբյուրի տրամադրած տվյալների՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իսպանական ակումբը: Ընթացիկ մրցաշրջանում Մարկուս Թյուրամը ակումբայիմ մակարդակով բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման` դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը ֆրանսիացի հարձակվողի արժեքը գնահատում … Read more

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում․ հայտնում է ՀՖՖ-ն։ Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ որոշել եմ ավարտել իմ կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը։ Ցանկանում եմ … Read more

Մոուրինյուի օրոք ես կկարողանայի առավելագույնս դրսևորել ինձ․ Տոտտի

«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտտին խոստովանել է, որ ափսոսում է ժամանակին պորտուգալացի Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ հանդես չգալու համար։ Մոուրինյոն վերջերս էր գլխավորում հռոմեական ակումբը, սակայն նրանց ճանապարհները չխաչվեցին, քանի որ Տոտտին պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է դեռևս 2017 թվականին։ «Կարծում եմ՝ Մոուրինյուի օրոք ես կկարողանայի առավելագույնս դրսևորել ինձ։ Ինձ պատմել են, որ նա բաց և անկեղծ … Read more

Ադելիա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո

Իտալիայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում կայացել է կանանց գեղասահքի կարճ ծրագիրը։ Ռուսաստանի գեղասահքի գործող չեմպիոն, հայազգի Ադելիա Պետրոսյանը զբաղեցնում է ընթացիկ 5-րդ հորիզոնականը։ 18-ամյա մարզուհին մաքուր է կատարել իր ծրագիրը և ստացել 72,89 միավոր։ Մրցումային առաջին օրվանից հետո առաջատարը ճապոնուհի Ամի Նակաին է (78,71): Երկրորդ տեղում է Ճապոնիայի մեկ այլ ներկայացուցիչ Կաորի Սակամոտոն (77,23), իսկ … Read more

«Բորուսիան» հաղթել է «Ատալանտային»․ ՉԼ

Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է Բերգամոյի «Ատալանտային»։ Հաշիվը բացվել է արդեն 3-րդ րոպեին, աչքի է ընկել հարձակվող Սերու Գիրասին։ Առաջին խաղակեսի վերջնամասում Մաքսիմիլիան Բայերը կրկնապատկել է դորտմունդցիների առավելությունը։ Երկրորդ կեսում դարպասի գրավում չի արձանագրվել։ Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ փետրվարի 25-ին, Իտալիայում։

Բարբոսա․ Սպերցյանը պետք է միջին ակումբ ընտրի, ցույց տա իրեն, հետո ձգտի թոփ-ակումբի

18 փետրվարի 2026 – 12:07 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը չպետք է միանգամից տեղափոխվի թոփ ակումբ, ասել է հայտնի ֆուտբոլային գործակալ Պաուլու Բարբոսան: Ըստ նրա՝ Սպերցյանը պետք է միջին ակումբ ընտրի, ցույց տա իրեն, հետո ձգտի թոփ-ակումբի, հայտնում է «ՌԲ Սպորտը»: «Ֆուտբոլը դաժան մարզաձև է։ Սպերցյանը թոփ … Read more

Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից

 Սպորտ 18 Փետրվար, 2026 23:55 Բրատիսլավայի «Սլովանի» 32-ամյա հարձակվող Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից: Այս մասին հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ որոշել եմ ավարտել իմ կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է … Read more

«Արարատ-Արմենիա»-ն և «Փյունիկ»-ը հաղթանակներ տարան ուսումնամարզական հավաքի վերջին խաղերում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Հայկական առաջատար ակումբները հաջողությամբ եզրափակեցին իրենց արտագնա ուսումնամարզական հավաքները։ «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» հերթական ստուգողական հանդիպումներում առավելության հասան մրցակիցների նկատմամբ՝ նախապատրաստվելով առաջնության վերսկսմանը։ «Արարատ-Արմենիայի» հաղթական ավարտը Կիպրոսում Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ-Արմենիան» վերջին ստուգողական խաղում մրցեց դանիական «Հելլերուպի» հետ և 3-2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։ Թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան … Read more