«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» աստղին

Միլանի «Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկացնում է իտալական Calciomercato-ը։

Ըստ աղբյուրի տրամադրած տվյալների՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է իսպանական ակումբը:

Ընթացիկ մրցաշրջանում Մարկուս Թյուրամը ակումբայիմ մակարդակով բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման` դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆրանսիացի հարձակվողի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։

Leave a Comment