«Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու, թիմի գրանցած պատմական ցուցանիշի և առաջիկա մրցակցի մասին։
«Մենք պատմություն կերտեցինք հայկական ակումբային ֆուտբոլի և «Նոայի» համար՝ երկու անգամ անընդմեջ դուրս գալով Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ, իսկ այս տարի հասանք մինչև անցումային փլեյ-օֆֆ։
Կարծում եմ՝ սա շատ լավ արդյունք է, և մենք պետք է շարժվենք առաջ, շարունակենք քրտնաջան աշխատել, որպեսզի հնարավորություն ունենանք հասնելու ավելիին։ Ունենք լավ և բարդ մրցակից, բայց անհնարին ոչինչ չկա»,- ասել է Համբարձումյանը։