Դորտմունդի «Բորուսիան» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթել է Բերգամոյի «Ատալանտային»։
Հաշիվը բացվել է արդեն 3-րդ րոպեին, աչքի է ընկել հարձակվող Սերու Գիրասին։ Առաջին խաղակեսի վերջնամասում Մաքսիմիլիան Բայերը կրկնապատկել է դորտմունդցիների առավելությունը։ Երկրորդ կեսում դարպասի գրավում չի արձանագրվել։
Պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց՝ փետրվարի 25-ին, Իտալիայում։