Մոուրինյուի օրոք ես կկարողանայի առավելագույնս դրսևորել ինձ․ Տոտտի

«Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտտին խոստովանել է, որ ափսոսում է ժամանակին պորտուգալացի Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ հանդես չգալու համար։ Մոուրինյոն վերջերս էր գլխավորում հռոմեական ակումբը, սակայն նրանց ճանապարհները չխաչվեցին, քանի որ Տոտտին պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է դեռևս 2017 թվականին։

«Կարծում եմ՝ Մոուրինյուի օրոք ես կկարողանայի առավելագույնս դրսևորել ինձ։ Ինձ պատմել են, որ նա բաց և անկեղծ մարդ է, ինչը ֆուտբոլիստներին թույլ է տալիս վայելել խաղը։ Նա հիանալի է կառավարում թիմը։ Երբ քո տրամադրության տակ այդքան մեծահամբավ խաղացողներ կան, պետք է կարողանալ կառավարել նրանց, այլ ոչ թե պարզապես մարզել», – ասել է Տոտտին։

Հիշեցնենք, որ ներկայում «Ռոման» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Leave a Comment