Փաշիկ Ալավերդյանը չի գլխավորի Հայաստանի ծանրամարտի մեծահասակների հավաքականը

Հարգելի մարզասերներ, Հաշվի առնելով, որ ծանրամարտում առաջիկա տարիներին տեղի են ունենալու մեր թիմի համար կարևոր իրադարձություններ, որոնցից մեկը 2027 թվականին Երևանում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որին հաջորդելու են Օլիմպիական խաղերը, որոշում է կայացվել փոփոխություններ իրականացնել ծանրամարտի մեծահասակների հավաքականում: Երկարամյա գործունեություն իրականացրած գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին փոխարինելու է թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Փիլոսյանը: Երկրորդ մարզիչ է … Read more

Մեսսիի հերթական ռեկորդը

Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողն է: Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողը «Նյու Յորք Սիթիի» դեմ MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչում կարիերայի 405-րդ գոլային փոխանցումն է կատարել: 38-ամյա Մեսսին շրջանցել է լեգենդար Ֆերենց Պուշկաշին և դարձել բացարձակ ռեկորդակիր: Խավյեր Մասկերանոյի թիմը հաղթել էր 5-1 հաշվով և նվաճել չեմպիոնական տիտղոսը: Դեկտեմբերի 6-ին «Ինտեր Մայամին» MLS-ի … Read more

39-ամյա Ռամոսը մտադիր է մասնակցել ԱԱ-2026-ին

Լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը մեքսիկական «Մոնտերեյից» հեռանալուց հետո մտադիր չէ ավարտել կարիերան, տեղեկացնում է As-ը։ 39-ամյա ֆուտբոլիստն ուզում է վերադառնալ Իսպանիա կամ եվրոպական այլ երկիր։ Վետերան ֆուտբոլիստն Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ցանկանում է մասնակցել նաև աշխարհի 2026թ. առաջնությանը։ Ռամոսը կարծում է, որ կանոնավոր բարձրակարգ խաղ ցույց տալու դեպքում կարող է արժանանալ հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս … Read more

Արման Միքայելյանը՝ American Open Championship-ի հաղթող

Դեկտեմբեր 01,2025 20:00 Հայաստանցի գրոսմայստեր Արման Միքայելյանը ԱՄՆ-ի Գարդեն Գրոուվ քաղաքում անցկացված Champiomship-ում ինը հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ նվաճեց հաղթողի կոչումը եւ արժանացավ սահմանված $ 3500 դրամական մրցանակին։ Ամերիկացի գրոսմայստեր Մարկ  Հեյմաննը եւ ուկրաինացի միջազգային վարպետ Օլեկսիյ Բիլիչը 7,0-ական միավորով նույն հաջորդականությամբ զբաղեցրին երկրորդ եւ երրորդ հորիզոնականները։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների … Read more

Սպերցյանի դուբլն ու գոլային փոխանցումը «Կռիլյա Սովետովի» դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը դուբլ է գրանցել և 1 գոլային փոխանցում կատարել «Կրասնոդարի» կազմում «Կռիլյա Սովետովի» դեմ տնային խաղում: «Կրասնոդարի» ավագը գոլ է խփել 40-րդ և 53-րդ րոպեներին: Հայ կիսապաշտպանը 2-րդ գոլը խփել է 11-մետրանոցից: Սպերցյանը 90-րդ րոպեին էլ գոլային փոխանցում է կատարել Վիտոր Տոռմենային: Ռուսաստանի գործող չեմպիոնը հաղթել է 5-0 հաշվով: Մուսաևի … Read more

Ֆորմուլա 1-ի նախկին մրցարշավորդը ձերբակալվել է

Ֆորմուլա 1-ի նախկին մրցարշավորդ Ադրիան Սուտիլը խարդախություն կատարելու կասկածանքով Շտուտգարտում ձերբակալվել է։ Այս մասին հաղորդում է Motorsport-Magazin-ը: Սուտիլը խարդախությունը կատարել է կազմակերպված խմբի կազմում: 2011 թվականին գերմանացին Շանհայի գիշերային ակումբում մի տղամարդու վրա հարձակվելու համար դատապարտվել էր 18 ամսվա պայմանական ազատազրկման:

Մատյաժ Կեկը հեռացել է Սլովենիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Մատյաժ Կեկը հեռացել է Սլովենիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Սլովենիայի ֆուտբոլային ասոցիացիան։ Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը. 64-ամյա մասնագետի պայմանագիրը լրացել է դեկտեմբերի 1-ին։ Սլովենացիները Կեկի գլխավորությամբ հանդես էին գալիս 2018թ. նոյեմբերից, 75 խաղում տարել են 32 հաղթանակ, գրանցել 26 ոչ-ոքի, կրել 17 պարտություն, 2024թ. մասնակցել Եվրոպայի առաջնությանը, որտեղ հասել … Read more

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Դուբայ, որտեղ վաղը կմեկնարկի ԱԱ-ը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Դուբայում մեր հավաքականը մասնակցելու է աշխարհի առաջնությանը։ Հավաքականում հետևյալ բռնցքամարտիկներն են․ Բարեղամ Հարությունյան (48կգ)Ռուդոլֆ Գարբոյան (51կգ)Դավիթ Եգորյան (54կգ)Ժիրայր Սարգսյան (57կգ)Արթուր Բազեյան (60կգ)Նարեկ Հովհաննիսյան (63,5կգ)Արմեն Մաշակարյան (67կգ)Արարատ Հարությունյան (71կգ)Վախթանգ Հարությունյան (75կգ)Արտուշ Հովհաննիսյան (80կգ)Ռաֆայել Հովհաննիսյան (86կգ)Նարեկ Մանասյան (92կգ)Դավիթ Չալոյան (+92կգ) Հավաքականը մրցաշարում հանդես կգա Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ, իսկ պատվիրակությունը … Read more

Ուիթաքերի նոկաուտն ու չեմպիոնական գոտին

Բրիտանացի բռնցքամարտիկ Բեն Ուիթաքերը (10-0-1, 7 նոկաուտ) նորամուտն է նշել Matchroom Boxing-ում։ Գերմանացի Բենջամին Ղավազիի (19-2, 13 նոկաուտ) դեմ կիսածանր քաշային կարգի մենամարտի առաջին ռաունդում նա նոկաուտի է ենթարկել մրցակցին: Հաղթանակի շնորհիվ Ուիթաքերը նվաճել է WBC Silver չեմպիոնական գոտին:

«Ռեալը» չի հաղթել երրորդ խաղում անընդմեջ

Իսպանիայի Լա լիգայի 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում ոչ-ոքի (1-1) է գրանցել «Ժիրոնայի» հետ։ «Ռեալին» 67-րդ րոպեին պարտությունից փրկել է Կիլիան Մբապեն։ «Ռեալը» ներքին առաջնությունում չի հաղթել երրորդ խաղում անընդմեջ։ Չաբի Ալոնսոյի թիմը նախորդ տուրերում ոչ-ոքի էր խաղացել «Ռայո Վալյեկանոյի» (0-0) և «Էլչեի» (2-2) հետ։ «Ռեալը» 33 միավորով երկրորդ տեղում է` առաջատարությունը զիջելով «Բարսելոնային»։ … Read more