Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Դուբայ, որտեղ վաղը կմեկնարկի ԱԱ-ը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Դուբայում մեր հավաքականը մասնակցելու է աշխարհի առաջնությանը։

Հավաքականում հետևյալ բռնցքամարտիկներն են․

Բարեղամ Հարությունյան (48կգ)
Ռուդոլֆ Գարբոյան (51կգ)
Դավիթ Եգորյան (54կգ)
Ժիրայր Սարգսյան (57կգ)
Արթուր Բազեյան (60կգ)
Նարեկ Հովհաննիսյան (63,5կգ)
Արմեն Մաշակարյան (67կգ)
Արարատ Հարությունյան (71կգ)
Վախթանգ Հարությունյան (75կգ)
Արտուշ Հովհաննիսյան (80կգ)
Ռաֆայել Հովհաննիսյան (86կգ)
Նարեկ Մանասյան (92կգ)
Դավիթ Չալոյան (+92կգ)

Հավաքականը մրցաշարում հանդես կգա Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ, իսկ պատվիրակությունը գլխավորում է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։

Մրցավայր են մեկնել նաև ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը, անվանի ու տիտղոսակիր բռնցքամարտիկներ Մեխակ Ղազարյանը և Սամսոն Խաչատրյանը։

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա նաև մրցավար։ Խոսքը միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանի մասին է։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 2-13-ը։

Leave a Comment