Լիոնել Մեսսին ֆուտբոլի պատմության ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողն է:
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվողը «Նյու Յորք Սիթիի» դեմ MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի եզրափակչում կարիերայի 405-րդ գոլային փոխանցումն է կատարել: 38-ամյա Մեսսին շրջանցել է լեգենդար Ֆերենց Պուշկաշին և դարձել բացարձակ ռեկորդակիր:
Խավյեր Մասկերանոյի թիմը հաղթել էր 5-1 հաշվով և նվաճել չեմպիոնական տիտղոսը:
Դեկտեմբերի 6-ին «Ինտեր Մայամին» MLS-ի եզրափակչում կմրցի Արևմտյան կոնֆերենցիայի չեմպիոն «Վանկուվերի» հետ: