ՌԴ-ի ամերիկացի պատգամավորը մտադիր է հրաժեշտի մենամարտ անցկացնել

Խառը մենամարտերի հանրահայտ մարտիկ Ջեֆ Մոնսոնը, որը պատգամավոր է ՌԴ-ի Բաշկորտոստանի հանրապետությունում, մտադիր է հրաժեշտի մենամարտ անցկացնել, հաղորդում է ТАСС-ը: «Ես ուզում եմ մենամարտել և վերջապես ավարտել կարիերաս։ Մինչև օրս ինձ դա թույլ չեն տվել»,- ասել է 54-ամյա Մոնսոնը: Հիշեցնենք, որ 2018 թվականին նա ստացել էր Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ 2023-ին հրաժարվել էր ամերիկյան անձնագրից:

«Ինտերը» հաղթել է և բարձրացել երրորդ տեղ

Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով առավելության է հասել «Պիզայի» դեմ խաղում։ Երկրորդ խաղակեսում դուբլ է գրանցել Լաուտարո Մարտինեսը։ Հանդիպմանը հայտավորված էր Հենրիխ Մխիթարյանը, որը սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ 36-ամյա հայ ֆուտբոլիստն ապաքինվել է վնասվածքից։ «Ինտերը» 27 միավորով բարձրացել է երրորդ տեղ, «Պիզան» 10 միավորով 18-րդն է։

Բայրամյան․ Հավաքականում խաղալու հույս միշտ կա

1 դեկտեմբերի 2025 – 16:25 AMT PanARMENIAN.Net – «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ասել է, որ կցանկանար կրկին խաղալ Հայաստանի հավաքականում։ Այդ մասին նա ասել է «Մատչ ՏՎ»–ին տված հարցազրույցում։ «Հավաքականում խաղալու հույս միշտ կա։ Որոշողը նրանք են, իսկ ես պետք է պատրաստ լինեմ հրավերի։ Կարծում եմ՝ մարզիչը գիտի, որ ես ցանկանում եմ խաղալ», – ասել … Read more

Մեսսիի «Ինտեր Մայամին»` MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոն

Մեսսիի «Ինտեր Մայամին» նվաճել է MLS-ի Արևելյան կոնֆերենցիայի չեմպիոնական տիտղոսը: Եզրափակչում Խավիեր Մասկերանոյի թիմը 5-1 հաշվով հաղթել է «Նյու Յորք Սիթիին»: Դեկտեմբերի 6-ին էլ «Ինտեր Մայամին» MLS-ի եզրափակչում կմրցի Արևմտյան կոնֆերենցիայի չեմպիոն «Վանկուվերի» դեմ:

Սուբվենցիոն ծրագրով Արարատում կառուցվում է մարզադպրոց

Սուբվենցիոն ծրագրով Արարատ բնակավայրում կառուցվում է մարզադպրոց, բարեկարգվում է հարևանությամբ գտնվող մշակույթի տան բակը։ Արդեն իսկ ավարտվել է մարզադպրոց բերող Խանջյան փողոցի ասֆալտապատումը։

Արման Ադամյանը հաղթել է Աբու Դաբիում անցկացված ձյուդոյի Մեծ սաղավարտի փուլում

01 Դեկտեմբերի 2025, 15:15 Արման Ադամյանը (100 կգ) դարձել է Աբու Դաբիում անցկացված ձյուդոյի Մեծ սաղավարտի փուլի հաղթող: 28-ամյա մարզիկի համար սա ԱՄԷ մայրաքաղաքում այս մակարդակի մրցաշարում արդեն երրորդ հաղթանակն է և առաջին ոսկին՝ 2025 թվականին։ Ռուսաստանը ներկայացնող հայկական ծագում ունեցող ձյուդոյիստը ցուցադրել է վստահ մրցամարտ և հերթականությամբ հաղթել Գերմանիայից, Հարավային Կորեայից, Իսպանիայից և Նիդեռլանդներից … Read more

«Այաքս» ֆուտբոլային ակումբի երկրպագուները հրկիզել են մարզադաշտը․ հանդիպումը հետաձգվել է (տեսանյութ)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հոլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբի երկրպագուներն Ամստերդամում հրկիզել են մարզադաշտը՝ տրիբունաներից հարյուրավոր հրավառ նյութեր կիրառելու հետևանքով։ Երկրպագուները մտադիր են եղել հարգանքի տուրք մատուցել մահացած երկրպագուի հիշատակին, սակայն ակցիան դուրս է եկել վերահսկողությունից։ Նիդեռլանդների առաջնությանան՝ «Այաքսի» և «Գրոնինգենի» միջև խաղը սկզբում դադարեցվել է 40 րոպեով, բայց դրանից հետո էլ հրավառությունները շարունակվել են։ Հանդիպումը հետաձգվել ու տեղափոխվել է … Read more

12 մեդալ Կիոկուշին կարատեի Աշխարհի առաջնությունից 

Նոյեմբերի 28-30-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացավ Կիոկուշին կարատեի «Աշխարհի առաջնություն 2025» մրցաշարը, որին մասնակցեցին 40 պետության շուրջ 1400 մարզիկ։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան ներկայացավ մրցաշարին 50 հոգանոց պատվիրակությամբ։ Այսպիսով, այս գերպատասխանատու ստուգատեսին՝ «Աշխարհի առաջնություն 2025»-ին, Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, ներկայացավ հավուր պատշաճի՝ նվաճելով ընդհանուր հաշվով 12 մեդալ՝ 2 ոսկե, 4 արծաթե … Read more

ՀՀ–ն առաջին անգամ մեդալ է նվաճել կարատեի աշխարհի առաջնությունում

1 դեկտեմբերի 2025 – 11:58 AMT PanARMENIAN.Net – Հայաստանը կարատեի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի 27-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 21-ամյա Սուրեն Հարությունյանը 75 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր: Նա 2։0 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցիչ Սքոթ Թոմասի նկատմամբ:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Դուբայ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեծ պատվիրակությամբ մեկնել է Դուբայ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Այդ մասին տեղեկացնում են ֆեդերացիայից:   Մրցավայրում հայ բռնցքամարտիկների կողքին կլինեն ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, առաջին փոխնախագահ Սամվել Գասպարյանը և անվանի ու տիտղոսակիր բռնցքամարտիկներ՝ Եվրոպայի չեմպիոններ Մեխակ Ղազարյանն ու Սամսոն Խաչատրյանը։ Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա նաև իր մրցավարը։ Բռնցքամարտի տարվա գլխավոր … Read more