Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը – Live News

Սեպտեմբերի 3-ին, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը և կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10:30-ին։

Սուրբ մարգարեներ Եզեկիելի, Եզրի և Զաքարիայի՝ Սբ Հովհաննես Մկրտչի հոր հիշատակության օրն է

Մարգարեությունը Հին Կտակարանի կարևոր երևույթներից է: Մարգարեն այն մարդն է, ով Աստծո հետ սերտ հարաբերություն է ունեցել, սուրբ գրային բառով՝ «Աստծո հետ խոսել» է, կա՜մ Նրանից պատգամ ստացել, կա՜մ էլ Աստծո կողմից ուղարկվել է որևէ անձի կամ ժողովրդի պատգամ հաղորդելու համար: Ճշմարիտ մարգարեի հիմնական հատկանիշն անկաշառ, անկախ, անվախ և աստվածային խոսքին ծայրաստիճան հավատարիմ լինելն է: … Read more

Գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին․ Վեհափառ Հայրապետի մաղթանքը սովորողներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով․ «Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։ Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին, կերտում ու ձևավորում անձին՝ արդի ժամանակներին և պահանջներին համահունչ գիտելիքներով ծառայություն բերելու … Read more

Պիղատոսները, հուդաները Հիսուսին խաչեցին, բայց չհաղթեցին. հոգևորականներին էլ կարող են խաչել, բայց հաղթել՝ երբեք․ Տեր Առաքել

Ամենակարողության մոլուցքով տառապող ՀՀ կառավարության ղեկավարը որոշել է իրեն աստվածացնել, այս մասին հայտարարել է Տեր Առաքել քահանա Ամիրյանը։ «Ինքն է սահմանում՝ ու՞մ կամ ինչ՞ի համար հոգևորականը պետք է աղոթի, ու՞մ կամ որտե՞ղ այցելի, Սուրբ Պատարագի ժամանակ ու՞մ անունը հիշի, ումը՝ ոչ, Հայրենիքի ո՞ր հատվածի համար աղոթի, որի՞ համար՝ ոչ։ Հայրենիքի ու ազգի ճակատագրով մտահոգ Հայոց … Read more

«Տականք, ամոթ» վանկարկումների և ոստիկանների ուղեկցությամբ Արման Սարոյանը մտավ դատարան (տեսանյութ)

«Տականք, ամոթ» վանկարկումների և ոստիկանների ուղեկցությամբ տիրադավը մտավ դատարան։ Վեհափառ Հայրապետի և մյուս եպիսկոպոսների դատական նիստն է։ Արման Սարոյանը (նախկին Գևորգ Սրբազան) միջնորդեց դռնփակ նիստ անցկացնել` մեկնաբանելով, թե իր դեմ ուղղորդված մեդիաարշավ կա։ Հավելեց, որ սպառնալիքներ է ստացել։

Ամենայն հայոց կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստ․ ՈՒՂԻՂ – Live News

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Այն տեղի կունենա դատարանի Վաղարշապատի նստավայրում (ք. Էջմիածին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15), դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները (արքեպիսկոպոսները) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի … Read more

Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործի հարցով «Հայաքվե»-ն դիմել է միջազգային կառույցներին

«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններին։ «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին, ՄԱԿ-ի կրոնի և դավանանքի ազատության հարցերով հատուկ զեկուցողին և միջազգային կառույցներին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և կանոնական ինքնակառավարմանը Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանության պետական միջամտության վերաբերյալ։ Առանձնահատուկ ուշադրություն ենք հրավիրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28-ԻՆ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը նշանակվել է 2026 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։ Այն տեղի կունենա դատարանի Վաղարշապատի նստավայրում (ք. Էջմիածին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15), դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները (արքեպիսկոպոսները) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի … Read more

Իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը

Սույն թվականի օգոստոսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ, իր դիմումի համաձայն, կարգալույծ է հռչակվել Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Բադիրյան ավազանի անունով:

Վեհափառ Հայրապետը պատգամել է սփյուռքահայ երիտասարդներին ամուր պահել կապը հայրենիքի և Եկեղեցու հետ

Հուլիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Բացահայտիր Հայաստանը» ծրագրին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին։ Իր օրհնությունն ու հայրական պատգամը բերելով ներկաներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից շարունակաբար իրականացվող նմանօրինակ ծրագրերը, որոնք հնարավորություն են ընձեռում սփյուռքի տարբեր համայնքներից … Read more