Սուտ ու ապատեղեկատվություն Տարոն Չախոյանից. Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ում աշխատելու ամբողջ ընթացքում իր աշխատավարձը փոխանցել է Տաշիր բարեգործական հիմնադրամին. «Մեր ձևով»-ի խոսնակ

22 Հունվարի, 2026 Սուտ ու ապատեղեկատվություն Տարոն Չախոյանից: Ի գիտություն ձեզ՝ Տարոն Չախոյան, Նարեկ Կարապետյանը ՀԷՑ-ում աշխատելու ամբողջ ընթացքում իր ամբողջ աշխատավարձը կամավոր կերպով փոխանցել է Տաշիր բարեգործական հիմնադրամին, ձեր հիշատակած տատիկ-պապիկներին ու սոցիալապես անապահով մյուս շերտերին օգնելու ու նրանց կարիքները թեթևացնելու համար: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը: «Նույնը … Read more

Միայն մեկ տարվա կտրվածքով Կարապետյան եղբայրներն իրականացրել են շուրջ 120 հազար դոլարի բարեգործական ծրագիր. «Մեր ձևով» շարժում

30 տարի շարունակ Կարապետյան ընտանիքը ուսանողների կողքին է։ Կրթությունը խրախուսելու, կրթության միջոցով Հայաստանն ուժեղացնելու հերթական ծրագրի շահառուները Հայաստանի տարբեր ԲՈՒՀ-երում սովորող  Ջավախքի եւ Արցախի  բարձր առաջադիմությամբ ուսանողների են։ Միայն մեկ տարվա կտրվածքով բարերար եղբայրներն իրականացրել են շուրջ 120 հազար դոլարի բարեգործական ծրագիր։ Ջավախքի եւ Արցախի  բարձր առաջադիմությամբ  ուսանողները ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ և … Read more

Ժողովրդագրությունը ներկայում ոչ միայն Հայաստանի, այլև գրեթե բոլոր երկրների համար առաջնային և ռազմավարական նշանակության խնդիր է. Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի հետագա գործունեության և զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Տիգրան Գասպարյանը։ ✅ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերներին, … Read more

Աշխատանքային իրավունքների երաշխավորման թերություններ բազմաթիվ եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում․ զեկույց

Եվրոպայի խորհրդի մարմին հանդիսացող Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ECSR) հրապարակել է աշխատանքի հետ կապված իրավունքներին վերաբերող իր 2025 թվականի եզրակացությունները: Սոցիալական իրավունքների եվրոպական խարտիայի անդամ պետությունների կատարողականի իրավական գնահատականները բացահայտում են աշխատանքային իրավունքների երաշխավորման թերություններ բազմաթիվ եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Հայաստանի վերաբերյալ 2025 թվականի եզրակացություններում Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն փորձաքննել է, թե արդյո՞ք Հայաստանի … Read more

«Կենսաթոշակի բարձրացմամբ հպարտացողները գիտե՞ն, որ ՀՀ-ում այն ամենացածրն է․ 93 դոլար է, մինչդեռ Ադրբեջանում՝ 170, իսկ Վրաստանում՝ 165 դոլար է»․ քաղաքագետ

Օրերս ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ իրենց իշխանության 7 տարիների ընթացքում կենսաթոշակը 16 հազար դրամից դարձրել են 43 հազար դրամ, այսինքն՝ բարձրացրել են 27 հազար դրամով և թոշակառուներին տվել անվճար առողջապահական ապահովագրություն։ Մինչդեռ նախկին իշխանությունները, ըստ պատգամավորի, նվազագույն կենսաթոշակը բարձրացրել էին ընդամենը 3 հազար դրամով․ 2012 թվականին այն եղել է … Read more

Պետական ծառայությունը ինձ համար եղել է առաքելություն։ Եվ այս փուլը համարում եմ հերթական անցում դեպի նոր ձևաչափերով օգտակար լինելու հնարավորություն։ Շնորհակալ եմ նախարարության բոլոր գործընկերներիս, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև միջազգային և մասնավոր կառույցների գործընկերներին՝ պետության ուժեղացման գործում արդյունավետ համագործակցության համար, և սիրելի քաղաքացիներին՝ վստահության, աջակցության և համբերության համար»,- ասվում է գրառման մեջ։ – Tsayg

Դադարեցնում եմ լիազորություններս ԱՍՀ նախարարի տեղակալի պաշտոնում. Դավիթ Խաչատրյան Դադարեցնում եմ լիազորություններս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավիթ Խաչատրյանը: «Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, քաղաքական աջակցության և բարեփոխումների օրակարգը առաջ տանելու հետևողականության համար։ Շնորհակալ եմ հարգարժան փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանին և Տիգրան Խաչատրյանին՝ ոլորտային … Read more

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն խրախուսում է անդամ պետություններին ամրապնդել աշխատողների պաշտպանության մեխանիզմները և խթանել հավասարությունն ու կոլեկտիվ իրավունքները

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ՍԻԵԿ) հրապարակել է 2025 թվականի իր եզրակացությունները։ Պետությունների կողմից Եվրոպական սոցիալական խարտիայով պաշտպանվող հիմնական աշխատանքային իրավունքների իրականացման վերաբերյալ այս իրավական գնահատականները բացահայտում են աշխատանքային իրավունքների երաշխավորման էական թերություններ բազմաթիվ եվրոպական երկրներում։ Եզրակացությունները վերլուծում են Սոցիալական խարտիայի կիրառումը այն անդամ պետությունների նկատմամբ, որոնք չեն ընդունել կոլեկտիվ բողոքների ընթացակարգը, որը հնարավորություն է տալիս … Read more

Համացանցը՝ աշխարհի չորրորդ ամենամեծ աղտոտող

Եթե համացանցը լիներ երկիր, այն կլիներ աշխարհի չորրորդ ամենամեծ աղտոտողը․ գրում է Euronews-ը։ Համացանցը պատասխանատու է համաշխարհային ածխածնի արտանետումների 3.7 տոկոսի համար՝ գերազանցելով օդային ճանապարհորդությունների հասցրած վնասը։ Ահա, թե ինչու են գիտնականները ստեղծել նորարարական գործիք՝ լույս սփռելու այն բանի վրա, թե ինչպես է մեր գործունեությունը համացանցում ազդում բնության վրա։ Էքսետերի համալսարանի կլիմայի փորձագետների և Madeby.studio-ի … Read more

Վեդիի համայնքապետարանի աշխատակիցները համոզում են քահանային՝ միանալ Գևորգ սրբազանին. ահազանգ 

Վեդիի համայնքապետարանի աշխատակիցները այցելել են Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանա Տեր Հովսեփ Սարգսյանին և փորձել համոզել՝ միանալ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, որ Հայրապետական տնօրինությամբ ազատվել է Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնից: ABC Media-ի հետ զրույցում Հովսեփ քահանա Սարգսյանը պատմեց, որ հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 20-ին, եկեղեցում, բարեկամական զրույցի ձևաչափով: «Ինձ առաջարկություն է արվել միանալու Գևորգ Սրբազանին, … Read more

Ես չէի ասի, որ սա պարգևավճար է, ըստ էության, աշխատավարձի բարձրացում է՝ մի քիչ այլ եղանակով․ Վահե Հովհաննիսյան 

21 Հունվարի, 2026 «Հանրության մեջ զայրույթ կա պարգևավճարների հետ կապված․ դուք պարբերաբար խոսում եք աշխատանքի արդյունավետության չափելիության, խնայողությունների մասին, բայց 3-3,5 մլրդ հատկացվում է պարգևավճարների ֆոնդին։ Կնշեք՝ ո՞ր բացառիկ աշխատանքի համար են նախարարները, աշխատակազմերը, պատգամավորները ստանում 13, 14-րդ աշխատավարձ և պարգևավճար»,- ասուլիսի ժամանակ լրագրողը հարց ուղղեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։ «Այս քայլն անելը բավականին խիզախ … Read more