Եվրոպայի խորհրդի մարմին հանդիսացող Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ECSR) հրապարակել է աշխատանքի հետ կապված իրավունքներին վերաբերող իր 2025 թվականի եզրակացությունները: Սոցիալական իրավունքների եվրոպական խարտիայի անդամ պետությունների կատարողականի իրավական գնահատականները բացահայտում են աշխատանքային իրավունքների երաշխավորման թերություններ բազմաթիվ եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Հայաստանի վերաբերյալ 2025 թվականի եզրակացություններում Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն փորձաքննել է, թե արդյո՞ք Հայաստանի իրավիճակը համապատասխանում էր Սոցիալական իրավունքների եվրոպական խարտիայի հետեւյալ հոդվածներին.
● Հոդված 2 – Աշխատանքի արդար պայմանների իրավունք, Կետ 1 – Ողջամիտ աշխատանքային ժամանակ
● Հոդված 3 – Անվտանգ եւ առողջ աշխատանքային պայմանների իրավունք, Կետ 1 – Անվտանգության եւ առողջության կանոնակարգեր
● Հոդված 4 – Արդար վարձատրության իրավունք, Կետ 3 – Կանանց եւ տղամարդկանց միջեւ խտրության բացառում վարձատրության հարցում
● Հոդված 5 – Կազմակերպվելու իրավունք
● Հոդված 6 – Կոլեկտիվ բանակցությունների իրավունք,
○ Կետ 1 – Համատեղ խորհրդակցություններ
○ Կետ 2 – Բանակցային ընթացակարգեր
○ Կետ 4 – Կոլեկտիվ գործողություններ
● Հոդված 20 – Զբաղվածության եւ մասնագիտության հարցերում սեռի հիման վրա խտրության բացակայությամբ հավասար հնարավորությունների եւ հավասար վերաբերմունքի իրավունք
Կոմիտեն եզրակացրել է, որ Հայաստանի իրավիճակը չէր համապատասխանում այս հոդվածներին (0 համապատասխանության եզրակացություն, 8 անհամապատասխանության եզրակացություն): Մանրամասն բացատրությունների համար տե՛ս Հայաստանի վերաբերյալ 2025 թվականի եզրակացությունները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
