Արտառոց դեպք, «կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն է

Այսօր՝ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Տեղում ոստիկանները պարզել են, … Read more

Իրանի պատերազմի շարունակման հետ մեկտեղ մթերային ապրանքների գների բարձրացում է սպասվում

Վառելիքի և պարարտանյութերի գների աճը կհանգեցնի սննդի գների բարձրացման, եթե Հորմուզի նեղուցը մնա փակ։ Բենզալցակայաններում գների կտրուկ աճը կարող է ի վերջո հասնել սուպերմարկետներ, քանի որ ԱՄՆ-Իսրայել պատերազմը Իրանի հետ շարունակվում է։ Մանրածախ առևտրականները նշում են, որ վճռական են վառելիքի և պարարտանյութերի գների աճը չփոխանցել սպառողներին։ Սակայն, եթե Թեհրանը պահպանի Հորմուզի նեղուցի՝ բրածո վառելիքի և … Read more

Աղբյուրակ ջրամբարում դի է հայտնաբերվել. Լուսանկար •

Մարտի 12-ին՝ ժամը 10։48-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուրակ ջրամբարի տարածքում քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ոստիկանական և փրկարարական ուժեր։ Եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 14-ին՝ ժամը 12։40-ին, ջրափրկարարները ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դին։ Կատարվում է նախաքննություն։ Related Post navigation

Աբովյան քաղաքը անտերության է մատնված. Լուսանկարներ •

Ձյունառատ ձմեռը տևական ժամանակ լքել է Հայաստանը, սակայն իբրև թե սառույցից ազատվելու նպատակով աղը, որը ձմռան ամիսներին հանրապետությունով մեկ շաղ էին տվել, ոչնչացրել է ասֆալտը: Մինչ բոլորիս ուշադրությունը մայրաքաղաք Երևանի վրա է ֆիքսված, մարզերում անհամեմատ ավելի վատ իրավիճակ է, և եթե, օրինակ, Երևանում ինչ-որ աշխատանքներ են տարվում՝ գոնե ձևական, ապա Աբովյան քաղաքում հունվարից մինչ օրս … Read more

Հալեպում հայ կնոջ են թալանել եւ սպшնել. Լուսանկար •

Գողության համար բնակարան ներխուժած անձինք դանակահարելով սպանել են Մարալ Խշուաջյանին, գրում է «Արևելք»-ը։ Նախնական տեղեկություններով՝ հանցագործները բնակարանից գումար են տարել․ դեպքի մանրամասները պարզվում են։ Ըստ «Արևելք»-ի տեղեկությունների՝ Մարալ Խշուաջյանը Հալեպի Հայ կաթողիկե վարժարանի ուսուցչուհի է։ Related Post navigation

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո ստացել եմ 62.000 դրամ աշխատավարձ, ինչպե՞ս ապրել․ բուժաշխատողները՝ Ավանեսյանին

ԱԺ-ում առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) թեմայով քննարկում է ընթանում, որին ՀՀ առողջապահության նախարարությունից և իշխանական պատգամավորներից որևէ մեկը չի մասնակցում, թեև նամակներ են ուղարկվել։ Քննարկման ընթացքում «Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանն ընթերցեց բուժաշխատողների նամակները՝ ուղղված ՀՀ առողջապահության նախարարին․   «Տիկին Ավանեսյան, ինչպե՞ս կարելի է ապրել 62.000 աշխատավարձով, մանկաբարձ-գինեկոլոգ եմ, ունեմ 35 տարվա աշխատանքային … Read more

Աշխարհի ցեղասպանագետները խստորեն դատապարտել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի հեռացման վերաբերյալ Փաշինյանի որոշումը

Աշխարհի տարբեր երկրներից տասնյակ ցեղասպանագետներ հայտարարություն են տարածել Էդիտա Գզոյանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Մենք՝ ստորագրողներս, խոր մտահոգություն ենք հայտնում Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) տեղի ունեցած վերջին և անհանգստացնող զարգացումների վերաբերյալ։ 2026 թվականի մարտի 11-ին ինստիտուտի պատմության մեջ ամենաակնառու և նվիրված տնօրեններից մեկը՝ դոկտոր Էդիտա Գզոյանը, … Read more

Թեյի փոխարեն՝ կիտրոնաջուր, տաք կերակուրների փոխարեն՝ արագ սնունդ․ Հնդկաստանը բախվել է գազի պաշարների պակասի խնդրին

Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին Հնդկաստանում առաջացած գազի պակասի պատճառով մարդիկ ավելի քիչ են տաք սնունդ պատրաստում՝ անցնելով պարզ, արագ պատրաստվող և ավելի քիչ վառելիք օգտագործող կերակուրների․ գրում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ տաք ուտեստներն ու ըմպելիքները, նույնիսկ թեյը, անհետանում են ճաշացանկից՝ փոխարինվելով արագ սննդով և կիտրոնաջրով։ Գազի պաշարների հետ կապված խնդիրներն առաջացել են Մերձավոր … Read more

Արտակարգ դեպք՝ Բյուրեղավանում, ավտովերանորոգման կետում աշխատանքեր կատարելիս մեքենա է պայթել․ Լուսանկար

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սարալանջի 1/5 հասցեում պայթյուն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ … Read more

Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Կոտայքում, ջրամբարում փնտրում են մի կնոջ․ Լուսանկար

Այսօր՝ մարտի 11-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Ծովինար» ջրամբարում, հավանաբար ջրահեղձ է եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները … Read more