Աբովյան քաղաքը անտերության է մատնված. Լուսանկարներ •

Ձյունառատ ձմեռը տևական ժամանակ լքել է Հայաստանը, սակայն իբրև թե սառույցից ազատվելու նպատակով աղը, որը ձմռան ամիսներին հանրապետությունով մեկ շաղ էին տվել, ոչնչացրել է ասֆալտը:

Մինչ բոլորիս ուշադրությունը մայրաքաղաք Երևանի վրա է ֆիքսված, մարզերում անհամեմատ ավելի վատ իրավիճակ է, և եթե, օրինակ, Երևանում ինչ-որ աշխատանքներ են տարվում՝ գոնե ձևական, ապա Աբովյան քաղաքում հունվարից մինչ օրս որևէ աստֆալտապատման աշխատանք չի կատարվել, ավտոճանապարհները քարուքանդ վիճակում են, մեքենաները ջարդուփշուր են լինում Աբովյանում երթևեկելով:

Մեզ դիմել է մի քաղաքացի և լուսանկարներ տրամադրել անտերության մատնված Աբովյանից:

Աբովյան քաղաքը անտերության է մատնված

Աբովյան քաղաքը անտերության է մատնված

Աբովյան քաղաքը անտերության է մատնված

 

Leave a Comment