Տարեկան 65 մլն դրամ եկամուտ ունեցող Ղազարյան

2025 թվականի հունվար – մայիս ամիսներին Հայաստանի տնտեսությունում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 294,009 դրամ, ինչը 5.1%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Աշխատավարձի այս չափն իշխանությունը համարում է բավարար քաղաքացիների նորմալ կենսակերպն ապահովելու համար։ ՔՊ-ականներն առիթը բաց չեն թողնում ասելու, որ իրենց օրոք մարդիկ սկսել են նորմալ վարձատրվել, համեմատաբար լավ ապրել։ Բայց … Read more

Եվրոպացիները ստիպված են միլիարդներով ավելի գումար վճարել վառելիքի համար Իրանի դեմ պատերազմի պատճառով․ Ֆոն դեր Լեյեն

Մերձավոր Արևելքում հակամարտությունը հանգեցրել է Եվրոպայի համար էներգակիրների գների բարձրացմանը: Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան գործողության առաջին 10 օրվա ընթացքում եվրոպացիները վճարել են 3 միլիարդ եվրոյով ավելի գումար․ ինչպես գրում է finance.yahoo.com-ը, այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: «Անկախ մեր ձեռնարկած միջոցառումներից, քանի դեռ մենք ներմուծում ենք բրածո վառելիքի զգալի մասն անկայուն … Read more

ՀՀ-ում 126-ից ավելի գրանցված կուսակցություն կա, սա ահռելի թիվ է 2 մլն ընտրող ունեցող երկրի համար․ ԿԸՀ նախագահ

ՀՀ-ում 126-ից ավելի գրանցված կուսակցություն կա. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Կարծում եմ՝ 2 մլն ընտրող ունեցող երկրի համար սա ահռելի թիվ է»,-ասաց նա։ Հովակիմյանը նշեց, որ փետրվարի 7-ից «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխության համաձայն՝ ԱԺ ընտրության ժամանակ կուսակցությունների անցողիկ շեմը նվազել է ու դարձել 4 տոկոս, իսկ դաշինքներինը՝ 8-10 տոկոս։ «Եթե … Read more

Բնակարանի դռան մոտ աղբ թողնելու համար Ռուսաստանում տուգանք է նախատեսվում

Բազմաբնակարան շենքերի բնակիչները կարող են մինչև 15,000 ռուբլի տուգանքի ենթարկվել իրենց դռան մոտ աղբի տոպրակ թողնելու համար, РИА Новости-ին ասել է Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Անդրեյ Մոիսեևը։ «Հարակից տարածքը, ինչպես նաև աստիճանավանդակները և մուտքերը, ընդհանուր սեփականություն են։ Բնակելի տարածքների շահագործման համար սանիտարահամաճարակային պահանջները խախտելու դեպքում կա վարչական իրավախախտումների օրենսգրքի 6.4 … Read more

ԵՄ-ն 2023 թվականից ի վեր ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբաղից տեղահանված հայերի աջակցությանը

Ավելի քան 78 միլիոն եվրո․ 2023 թվականից ի վեր ԵՄ-ի հատկացրած բյուջեն է՝ աջակցելու Ղարաբաղից տեղահանված հայերի հրատապ մարդասիրական կարիքները հոգալուն և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։ Այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։ Նշված գումարից 21.5 միլիոն եվրոն տրամադրվել է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության (DG ECHO-ի) միջոցով, 40 միլիոն եվրոն՝ որպես ԵՄ-ի … Read more

2025-ին անչափահասների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ 1.529 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.529 քրեական վարույթ (2024-ին՝ 1.374), որից 483-ը փոխանցվել է 2024 թվականից․ հայտնում է Քննչական կոմիտեն։ «Հաշվետու ժամանակահատվածում 1.529 քրեական վարույթից 135-ը՝ 145 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 115 վարույթ՝ 128 անձի վերաբերյալ), 1-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել … Read more

Գառնիում 230 երեխա դուրս է մնացել նախադպրոցական կրթությունից․ «Հետք»

Գառնի գյուղում նախադպրոցական տարիքի 365 երեխայից 230-ը մանկապարտեզ չի հաճախում։ Գյուղի միակ մանկապարտեզում, որը 1960–ական թվականների կառույց է՝ նախատեսված 80 երեխայի համար, ներկայումս 135 երեխա է հաճախում։ «Գառնի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը 2025թ․ հունիս ամսից չի գործում՝ հիմնական շենքի կոսմետիկ նորոգման և շենքի ընդլայնման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով։ Համայնքապետարանից տեղեկացնում են, որ մանկապարտեզի վերաբացումը նախատեսվում է … Read more

Ժայռը փլուզվել է, վթարվել՝ Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը. Լուսանկար •

Ժայռի փլուզման հետևանքով վթարվել է Արտաշավան-Սաղմոսավան 700 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 70 լիտր ջրակորստով: Այս ջրատարից են ջուր ստանում Աշտարակ քաղաքը, Սասունիկ, Կարին գյուղերն ու Օշականի ձախ ափը: Ջրատարն ամբողջությամբ մնացել է հսկայական քարերի տակ, և տեխնիկայով դրան մոտենալ հնարավոր չէ: Քանի որ աշխատանքը բարդ ու ժամանակատար է, «Վեոլիա ջուր» թիմը նշված բնակավայրերի սպառողներին ջրով կապահովի … Read more

Արցախցի ընտանիքը կիսվել է․ վարձով տուն չեն գտնում

Արցախցի երիտասարդ ընտանիքը, որ փետրվարի 5-ին առանց տանիքի էր մնացել, շարունակում է կացարան փնտրել։ Նրանք մի քանի օր գիշերել են Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, երեք օր էլ իրանահայ ընտանիքն է տանիք տվել։ Բայց ահա այսօր կիսվել է․ երկու անչափահաս երեխաներն ու մայրը Գյումրի են գնացել, իսկ ամուսինը մնացել է Երևանում(նրա աշխատանքը Երևանում է)։ «Մենք Գյումրիում … Read more

Իշխանությունն Իրանի հարցում «քաղաքական թիթիզություն» է ցուցաբերում. Քոչարյանի հարցազրույցը` կետերով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև. 17-ից 20 միլիոն ադրբեջանցիների և այլ ազգությունների խմորումները մեր հարևան և բարեկամ Իրանում գոյաբանական ուղիղ սպառնալիք կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության համար։ Պատերազմն Իրանում լրջագույն խնդիր է։ Եվ պատերազմի առաջին օրերին այն քաղաքական թիթիզությունը, որը ցուցաբերեց այս իշխանությունը, շատ ծանր պատկեր … Read more