Արտակարգ դեպք՝ Բյուրեղավանում, ավտովերանորոգման կետում աշխատանքեր կատարելիս մեքենա է պայթել․ Լուսանկար

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սարալանջի 1/5 հասցեում պայթյուն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ժամանումը նշված ավտովերանորոգման կետում վերանորոգման աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով, բարեբախտաբար տուժածներ չկան։ Տեղի ուժերով քաղաքացիները մարել են կրակը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Բյուրեղավանի բաժնի հերթապահ խումբը համայնքային ոստիկանի գլխավորությամբ:

Blog Image

Leave a Comment