Աննայի հայրը՝ Արա Մկրտչյանը, արդարացվեց․ թեմային անդրադառնալն այլևս ձեռնտու չէ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Սրանք սիրում են հաստափոր հատորներով քրեական գործեր հարուցել քաղաքական ընդդիմախոսների ու նրանց ընտանիքի անդամների նկատմամբ, դրանց ողջ ընթացքն՝ անմեղության կանխավարկածը տրորելով, զրպարտել, իսկ երբ թեման հասնում է այդ գործերով արդարացումներին, խուլ ու համր են ձևանում։ 5 տարի է՝ սրանք թիրախավորում էին … Read more

Ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին․ հիմնական նպատակը Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը խոչընդոտելն է․ Արա Զոհրաբյան

Հունվար 31,2026 14:05 Փաստաբան Արա Զոհրաբյանի Ֆեյսբուքյան գրառումը Այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին (մի քանիսն արդեն ստացել են), որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ: Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն … Read more

Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան. քահանան ահազանգում է

Հունվար 31,2026 12:52 Տեր Պսակ քահանա Մկրտչյանը ահազանգում է, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան։ Հիշեցնենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։ Կարդացեք նաև Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական … Read more

Պատմությունը ցույց է տալիս՝ նման խրախճանքները ոչ թե փրկում են պետությունները, այլ արագացնում անկումը․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը Նախօրեին Փաշինյանի կողմից կազմակերպված «դիսկոտեկը» պարզապես ճաշակի կամ էսթետիկայի հարց չէ, այլ դա քաղաքական ակտ է, որն ամբողջությամբ տեղավորվում է «խրախճանք ժանտախտի ժամանակ» պատմական օրինաչափության մեջ։ Այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ տարածաշրջանը գտնվում է ռազմաքաղաքական վերադասավորումների փուլում, իսկ Հայաստանը փաստացի սուբյեկտայնության կորստի և անվտանգության համակարգային ճգնաժամի … Read more

Պապիկյանը խախտել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքյան իր էջում նշել է. «Պաշտպանության նախարարը «լուծարեց» Զինված ուժերում Հայ Առաքելական եկեղեցու Հոգևոր ծառայությունը 1997 թ. նոյեմբերի 13-ին նախկին Ամենայն Հայոց կաթողիկոս երջանկահիշատակ Գարեգին Ա-ի և նախկին ՀՀ պաշտպանության նախարար երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի կողմից ՀՀ Զինված ուժերում ստեղծվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հոգևոր ծառայությունը (այսուհետ՝ Հոգևոր ծառայություն)։ ՀՀ պաշտպանության նախարարի … Read more

«Հաշվեկշիռը չեն տրամադրել, սակայն հայտնել են, «որ Հովհաննավանքը պետական գույքի էլեկտրոնային հաշվառման գրանցամատյանում հաշվառված չէ». Արտակ Քյուրումյան

Պետական ֆինանսավորման և կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը գրում է. Դեռ 2021թ․ դիմել էի ՀՀ վարչապետի աշխատակազմ (կամ ՀՀ ֆինանսների նախարարություն, հաստատ չեմ հիշում)՝ խնդրելով տրամադրել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի համաձայն պատրաստված ՀՀ կառավարության ֆինանսական հաշվետվությունները, այդ թվում՝ հաշվեկշիռը։ Չտրամադրեցին։ Չունեին։ 2025թ․ հոկտեմբերի 22-ին ԱԺ-ում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ Հովհաննավանքը գտնվում է ՀՀ … Read more

ԱԲ-ի կիրառումը պետական ծառայությունների ավտոմատացման գործում ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. Մխիթար Հայրապետյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր հանդիպում եմ ունեցել AI call centre համայնքի ներկայացուցիչների հետ՝ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի և ՀՏՀԳ տնօրեն Ներսես Երիցյանի մասնակցությամբ։ 📌 Քննարկել ենք պետական և ՏԻՄ ծառայությունների համար ԱԲ-հիմքով զանգերի և չաթ կենտրոնի միասնական համակարգի նախագծումն ու ներդրումը՝ ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ-ի … Read more

Դժվար է պատկերացնել, որ իրավաբանական կրթություն ունեցող որևէ անձ կարողանա փաստարկել, թե նշված գործողությունները Սահմանադրության 17-րդ հոդվածի ուղղակի խախտում չեն. Գոհար Մելոյան

Փաստաբան Գոհար Մելոյանը գրում է. «Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»։ Սահմանադրության 17-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ 🔺17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ 🔺Այսինքն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պետական մարմիններից անջատ լինելը՝ ՀՀ սահմանադրական կարգի կարևոր պայման և տարր է։ 1️⃣Երբ պետական իշխանության որևէ մարմին կամ … Read more

«Բանակը միայն զենքի մասին չէ։ Բանակը մարդու մասին է, հայ մարդու մասին։ Իսկ հայի ինքնության մի մասը եկեղեցին է». Վարդան Փաշայան

Ծառայությանս առաջին վեց ամիսն անցկացրել եմ Էջմիածնում։ Օրս սկսվում էր Մայր Աթոռի զանգերի ձայնով՝ մի ձայն, որը հիշեցում էր մեր շարունակականության, պատմության ու ինքնության մասին։ Բանակում հոգևորականի ներկայությունը մեծ նշանակություն ունի։ Երբեք չեմ տեսել, որ նրանք գան ու պարզապես քարոզեն։ Նրանք գալիս էին լսելու, զրուցելու, հասկանալու համար։ Շատ հաճախ այդ խոսակցություններն անհրաժեշտ էին ոչ միայն … Read more

Միրզոյանը՝ Քոչարյանին. «Փորձելով անդրադառնալ ԵԽԽՎ-ում իմ ելույթին` սույն անձն ուղղակի ստել է, բայց դե իր դեպքում դա թերևս նորմալ է»

Հունվար 30,2026 21:33 Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրում է. «2-րդ նախագահ հանդիսացած ՌՔ֊ն խոսում է եկեղեցուց, խոսում է բարոյականությունից։ Ամբողջությամբ՝ «Փրկե´ա զմեզ ի չարէ»։ Հ.Գ. Փորձելով անդրադառնալ ԵԽԽՎ-ում իմ ելույթին` սույն անձն ուղղակի ստել է, բայց դե իր դեպքում դա թերևս նորմալ է»։   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների … Read more