Հռիփսիմե Հունանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հանձնաժողովի նախագահի պաշտոնից և ինքնաբացարկ հայտնել ՔՊ ցուցակում ընդգրկվելուց

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից: Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը: Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, … Read more

Եթե Շառլ Միշելի տեսլականը հայաթափված Արցախն էր, անհրաժեշտ էր հենց սկզբից դրա մասին անկեղծ հայտարարել ու դրա դիմաց մրցանակ առաջարկել. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Հայկական համացանցը ցնցվեց, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։ Երեկ պարզվեց նաև, թե ով է կանգնած այդ հիմնադրամի հետևում։ Եվ ահա Հայաստան ժամանած մրցանակի հանձնաժողովի … Read more

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանին գաղտնալսելու համար. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է. «Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել Նաթան սրբազանի հեռախոսային խոսակցության գաղտնիությունը ապօրինի խախտելու առիթով։ Իրականում հիշում եք, 2025թ. հոկտեմբերի 17-ին civic.am֊ն հրապարակել էր մի նյութ, որտեղ նշվել էր՝ «Համացանցում հայտնվել է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը»։ Նույն աղբյուրում հրապարակվել է … Read more

«Աշոտ Մինասյանը Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդներից է, նրա կալանավորումը՝ անթույլատրելի». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Լևոն Քոչարյանի և Պետրոս Մեղրյանի հետ տեսակցեցինք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին։ Հրամանատարն ամուր է, վճռական, հավատում է արդարության վերականգնմանը։ Եվ իսկապես, արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Օրվա բռնապետական ռեժիմը կալանավորել է մի մարդու, որից Արցախում փախչում … Read more

Մեզ պետք է սառը հաշվարկ՝ ինչ անել, որ վաղը ոչ թե «փրկեն», այլ մեզ հետ հաշվի նստեն. Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը Աշխարհը մտել է երկարատև խառնաշփոթի փուլ Դաշնակիցների ներսում կոնֆլիկտներ (ԱՄՆ–ՆԱՏՕ հարաբերությունների լարվածություններ), Իրանի ներսում անկայունություն ու ԱՄՆ հնարավոր հարձակում Իրանի վրա, Իսրայել-Սիրիա–քրդական ուղղությամբ մշտական ցնցումներ, Ռուսաստան–Ուկրաինա պատերազմ, Չինաստանի կողմից աշխարհը տնտեսապես «գրավման» արագացում՝ և տասնյակ այլ շարժեր, որոնք ամեն օր փոխում են խաղի կանոնները։ Այս ֆոնին մի … Read more

Գլխավոր սպառնալիքն այն է, որ Հայաստանն Ադրբեջանի համար դիտարկվում է որպես տարածքային հավակնությունների գոտի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը   Բաքվի կողմից «Արևմտյան Ադրբեջան» հասկացության ներդրումը ունի մի քանի նշանակություն, սակայն գլխավոր սպառնալիքն այն է, որ ռազմավարական պլանավորման մեջ Հայաստանը Ադրբեջանի համար դիտարկվում է որպես տարածքային հավակնությունների գոտի։Ավելի պարզ ասած, թեմային ֆինանսական, գաղափարական և քարոզչական ներարկումներ անելով, Ադրբեջանը շարունակում է … Read more

Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային. Ռուբեն Ռուբինյան

Հունվար 20,2026 11:03 ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ֆեյսբուքյան գրառումը Ազգային ժողովն ընդունեց իմ և Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը, որով հունվարի 27֊ը սահմանվում է որպես «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր», ոչ աշխատանքային։ Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար … Read more

Եթե Արցախի իշխանությունները չձևակերպեն իրենց դերը հիմա, մյուսները դա կանեն իրենց փոխարեն. Հակոբ Հակոբյան

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր և համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Արցախի վերադարձի հարցը հայկական քաղաքական և հանրային օրակարգից դուրս է մղվելու ոչ թե ինքնաբերաբար կամ ժամանակի ընթացքում մաշվելու արդյունքում, այլ՝ քաղաքական կամքի բացակայության և պատասխանատվությունից խուսափելու հետևանքով։ Եթե Հայաստանում գտնվող Արցախի իշխանությունների ներկայացուցիչները շարունակեն խուսափել հստակ, երկարաժամկետ քաղաքական ռազմավարության ձևակերպումից, հրաժարվեն անցյալի քաղաքական որոշումների … Read more

Խուզարկության արդյունքում քննչական մարմիններն այսօր առգրավել են հուշամեդալ, որը թողարկվել էր 2001-ին` Հայաստանում քրիստոնեության 1700 ամյակի առիթով. Հայկ Դեմոյան

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Նախ շնորհակալություն եմ հայտնում սրտացավ վերաբերմունքի ու ուշադրության համար: Այսօր իմ երևանյան բնակարանում, ինչպես նաև Գյումրիում, տեղի են ունեցել զուգահեռ խուզարկություններ` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ և ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության … Read more

Քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության խուզարկություն են իրականացնում. Հայկ Դեմոյան

Հունվար 19,2026 16:48 Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը Այս պահին քննչական մարմինները մուտք են գործել իմ բնակարան և առանց իմ ներկայության իրականացնում են խուզարկություն։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.«Առաջիկա օրերին պատրաստվում եմ դիմել դատարան սույն անձնավորության դեմ՝ զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելու պահանջով: Բնականաբար … Read more