Առաջարկել եմ պայքարի այս փուլում ժամանակավորապես կասեցնել իմ անդամակցությունը ԱԺԲ Խորհրդի կազմում. Վահե Գասպարյան

Հունվար 22,2026 16:41 Ազգային-Ժողովրդավարական բևեռի անդամ Վահե Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումըԱզգային-Ժողովրդավարական բևեռի Խորհրդի իմ գործընկերներին առաջարկեցի պայքարի այս փուլում ժամանակավորապես կասեցնել իմ անդամակցությունը Խորհրդի կազմում, որպեսզի ավելի անկաշկանդ լինեմ իմ հրապարակային խոսքում։ Այդուհանդերձ ես մնում եմ Բևեռի պայքարի մեջ իմ ընկերների հետ միասին։     Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների … Read more

Ինքնիշխանությունը կիլոմետրերով չի չափվում. Վարդան Օսկանյան

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Ինձ զարմացրեց, որ հնարավոր է համեմատություն անցկացնել Հայաստանի ամբողջ լայնքով՝ արևմտյան սահմանից մինչև արևելյան սահման, 50 տարով երրորդ երկրի լիակատար վերահսկողության տակ տարածք հանձնելու և երրորդ կողմին որևէ պետական կամ ոչ պետական ձեռնարկության կոնցեսիա՝ … Read more

«Մաթեմ չիմացող մարդկանց պետք է հեռու պահել պետական պաշտոններից, շատ հեռու». Մեսրոպ Առաքելյան

Հունվար 21,2026 23:50 «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը հայտարարում է, որ պարգևավճարներին ուղղվել է վերադարձված թալանի 0,000001%-ը։ Հիմա եկեք հասկանանք, որ թվի 0,00001%-ն է 3 մլրդ դրամ կազմող պարգևավճարները։ 800.000.000.000.000 (800 տրիլիոն) դրամ, որը կազմում է Հայաստանի 280 տարվա բյուջեի չափ գումար։ Ասել եմ ու էլի եմ ասում. … Read more

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը համերաշխ է Մոլդովայի և նրա հայկական համայնքի հետ

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը գրում է. Վերջին օրերին Մոլդովայի ռսալեզու համացանցային հարթակում տեղի է ունենում տեղեկատվական գրոհ երկրի հայկական համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի և երիտասարդական թեւի առաջնորդ Կարեն Գասպարյանի դեմ։ Պատճառը՝ հայկական համայնքի աջակցությունն է Մոլդովայի իշխանության եվրոպական քաղաքականությանը։ Կատարողները՝ հայկական ազգանուններով ռսատառ գրառումներ կատարող մարդիկ են, ովքեր չեն խորշում հայհոյանքներից եւ ուղիղ … Read more

«2020-ի պատերազմը դադարում է դիտարկվել որպես Ադրբեջանի ագրեսիա և վերածվում է «խաղաղության հասնելու միջոցի». Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Դավոսում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե իրենք այլևս հույս չունենալով միջազգային ինստիտուտների վրա «արդարությունը հաստատել են ուժով», ինքնին նոր բան չէ։ Ալիևը տարիներ շարունակ բաց տեքստով ասում է այն, ինչ իրականում արել է։ Սակայն այս անգամ խնդիրը ոչ այնքան այդ հայտարարությունն է, որքան Հայաստանի իշխանությունների … Read more

«Հայաստանում մարդասիրության սկզբունքի ճգնաժամ է». Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Հայաստանում մարդասիրության սկզբունքի ճգնաժամ է: Քաղաքական հետապնդումները ոչ միայն սահմանափակվում են անձանց ապօրինի մեղադրանքների ներկայացմամբ, այլ պարտադիր ուղեկցվում են կալանքներով: Ազգային բարերարի, Սրբազանների, հանրային ճանաչում ունեցող անձանց քաղաքական հետապնդումների պարտադիր պայման է կալանքը: Ավելին, կալանքներն ամիսներով՝ տևող են: Իրականության մեջ նվազագույն իրավական հիմնավորում չունեցող են և դա գիտեն՝ միջնորդողները, պահանջողները … Read more

Դատարանը Հարություն Մկրտչյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից

Հունվար 21,2026 16:12 Փաստաբան Կարեն Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը Լոռու մարզի դատարանը մասնակի բավարարել է մեր կողմից ներկայացված հայցադիմումը և պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։ Դատարանն արձանագրել է, որ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ տեղ են գտել վիրավորանք պարունակող արտահայտություններ, ինչի համար նա պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի։ Վճիռն օրինական … Read more

Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները «մաքրազերծում» Ալիևին, երբ Ադրբեջանում պետական մակարդակով ՀՀ-ի դեմ զավթողական ծրագիր է մշակվում. Տաթևիկ Հայրապետյան

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները «մաքրազերծում» Ալիևին, օգնում նրան «խաղաղության աղավնի» խաղալ, երբ Ադրբեջանում պետական մակարդակով ՀՀ-ի դեմ մշակվում է զավթողական ծրագիր «Ծառայության համապարփակ վերլուծությունը ցույց է տալիս, որ երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող և ռիսկային գործոն են Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ … Read more

Հայտարարությունս հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության. Տեր Արտաշես քահանա Հակոբյան

Հունվար 21,2026 15:45 Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտն թեմի հոգևորականներիս 17.01.2026թ. հայտարարությունը։Իմ … Read more

Ո՞ր քայլը կբարեփոխի ձեր կյանքը. Գոհար Մելոյան

«Մեր ձևով» շարժման անդամ, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակել, որում նշում է. Ո՞ր քայլը կբարեփոխի ձեր կյանքը. 1. 300000 նոր աշխատատեղեր, մասնավորապես՝ մարզերում:Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում 2. 0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար: Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստավոր պայմաններում եւ զարգացնելու … Read more