Քայլերը, որոնցով մենք պատկերացնում ենք, որ պետք է աջակցենք տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը. առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Սիլիկոնային սարեր 2025» տեխնոլոգիական գագաթնաժողովի բացմանը, որը կրում է «Արհեստական բանականության անատոմիա» խորագիրը: Գագաթնաժողովին ներկա են եղել Հայաստանի և աշխարհի առաջատար տեխնոլոգիական, գիտական ու նորարարական առաջնորդները։ Վարչապետը ողջունել գագաթնաժողովի մասնակիցներին, շնորհակալություն հայտնել հրավերի համար և ընդգծել, որ կարևորում է նման միջոցառումները տեխնոլոգիաների նկատմամբ հանրային վերաբերմունք և ընկալում ձևավորելու առումով: … Read more