Դատարանը Հարություն Մկրտչյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից

Հունվար 21,2026 16:12 Փաստաբան Կարեն Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը Լոռու մարզի դատարանը մասնակի բավարարել է մեր կողմից ներկայացված հայցադիմումը և պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։ Դատարանն արձանագրել է, որ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ տեղ են գտել վիրավորանք պարունակող արտահայտություններ, ինչի համար նա պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի։ Վճիռն օրինական … Read more

Արտաքին հետախուզության զեկույցից հետո սպասում եմ, որ Նիկոլը Պուտինին ապտակի (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Վախենում եմ՝ ձեր ասածը լինի այն, ինչ անցած դարում եղավ ԱՄՆ-ում. մի երեսուն տարի խելքի չէին գալիս. Հրանտ Բագրատյանը՝ Նարեկ Կարապետյանին

Պաշտոնական վիճակագրությունն ասում է՝ ունենք ընդամենը 90.000 գործազուրկ, այն իջել է մինչև 13 տոկոս, – այսօր «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն էլ շարունակեց. «Վիճակագրությունը մեր գործազրկությունը շատ քիչ է ցույց տալիս՝ հաշվի առնելով, որ գործազուրկ է համարվում այն մարդը, ով ակտիվ … Read more

Փետրվարի 12-ին գումարելու են կուսակցության համագումար․ կհայտարարենք վարչապետի թեկնածուի անունը

Փետրվարի 12-ին կուսակցության համագումարով ենք հանդես գալու, որի ժամանակ էլ կհայտարարենք վարչապետի մեր թեկնածուի անունը: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

Արտահանման տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 65 տոկոսով կրճատվել է. Սուրեն Կարայան

-Այսօր գտնվում ենք մի իրավիճակում, որ մշակող արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ 2018-ի համեմատ իջել է 9 տոկոսով: Կարող ենք արձանագրել, որ հասել ենք պատմական մինիմումին: Նման պատկեր շատ վաղուց չէինք ունեցել,- այսօր «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի ներկայացման շրջանակում հրավիրված հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանը: … Read more

Մենք գնում ենք ընտրությունների, հիմա ես չհասկացա՝ Նիկոլին հանելո՞ւ ենք, թե՞ չէ. քաղաքացին՝ Նարեկ Կարապետյանին

«Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի ներկայացումից հետո այսօր մի քաղաքացի իր հարցերը ուղղեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին: -Այս միջոցառումների ժամանակ ես ինձ դնում եմ հասարակ ժողովրդի տեղը, սա շատ կարեւոր քննարկում է, բայց մասնագիտական քննարկում է: Մասնագետները նստած՝ խելացի առաջարկներ են անում, որոնք ընդունելի են: Ձեր ասածից, հիշեցի թռչնամսի արտադրությունը, 80-ականներին այնքան … Read more

Կոնյակի հումքը արտահանեն ՀՀ-ից Ադրբեջան, որ ադրբեջանցիները Աղդամում կոնյակ լցնե՞ն. Նարեկ Կարապետյան

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը դրական է համարում Թուրքիայի հետ սահմանի բացումը: Այսօր լրագրողներն ասուլիսում նրանից հետաքրքրվեցին՝ Ադրբեջանի հետ առեւտրաշրջանառությանը՝ հատկապես բենզինի ներմուծմանը ինչպես է վերաբերվում եւ հարց ուղղվեց՝ իրենց՝ իշխանության գալու պարագայում Ադրբեջանի հետ առեւտուրը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Կարապետյանն ասաց. «Ադրբեջանի հետ առեւտրի հարցում մտավախություն կա. նավթի ու բենզինի գնումը … Read more

Վարչապետի թեկնածուի անունը կհայտարարենք փետրվարի 12-ին․ Նարեկ Կարապետյան

20 Հունվարի, 2026   «Փետրվարի 12-ին մենք հանդես ենք գալու կուսակցության համագումարով և այնտեղ կհնչի մեր վարչապետի թեկնածուի անունը։ Թեկնածուն վաղուց է որոշված»,- այս մասին Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին հաջորդած ճեպազրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Փետրվարի 12-ին «Մեր ձեւովը» կհրապարակի վարչապետի իր թեկնածուի անունը

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հայտարարեց, որ փետրվարի 12-ին կհայտարարեն վարչապետի իրենց թեկնածուի անունը: Նրա խոսքով՝ վաղուց էր որոշված թեկնածուի անունը, բայց նպատակահարմար են գտել փետրվարի 12-ին՝ իրենց կուսակցության համագումարի ժամանակ հրապարակել: «Մենք պետք է մեր ամբողջ մտայնությունները, մեր աշխատանքային ամբողջ պոտենցիալը դնենք հաղթանակի համար, որովհետեւ այն կարգի փոփոխություններ են լինելու մեր երկրում, … Read more

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ ձեր հարկերը լինելու են զրո տոկոս. ներկայացվեց Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը

-Անկախությունից հետո մեր բնակչությունը կես միլիոնով քչացել է, շարունակում է անկում ապրել: Մենք առաջարկում ենք 5 քայլ, որը անելու ենք, ու որը փոխելու է մեր հայրենիքի կյանքը: Քայլերը մշակված են տարիների աշխատանքի արդյունքում,- այսօր փորձագետների ու քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը: -Շրջելով … Read more