Փաշինյանին հունից հանել է Վեհափառի այցը Սամվել Կարապետյանին. «Իրավունք»

Ասում են՝ Փաշինյանին հունից հանել է Վեհափառ Հայրապետի` Կարապետյանին այցելելու փաստը. «Դե տենց՝ տենց, թող հիմա բռնվեն»,-փսփսում են, որ նայելով հանդիպման կադրերը, ասել է Փաշինյանը»։

Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին – Live News

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանին։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։ «Հաջորդ դատական նիստին դատավորին բացարկի միջնորդություն ենք ներկայացնելու` առաջարկելով ու խնդրելով, որ ինքը հայտնի ինքնաբացարկ ներկայացնի»,– նշեց Վարդևանյանը։ Ըստ նրա` թե՛ այսօրվա դատական նիստին կայացված որոշումները, … Read more

Փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ (տեսանյութ)

«Հանուն մեր երեխաների ապագայի։ Հանուն Հայաստանի։ Փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,- ասված է Ուժեղ Հայաստան կուսակցության ֆեյսբուքյան էջում։

Ավարտվել է Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստը

Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով հերթական դատական նիստը։ Նիստից անմիջապես հետո Կարապետյանը փաստաբան Արամ Վարդևանյանի հետ գնաց դեպի ոստիկանական հատուկ մեքենան։

Ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ Կարապետյան

Մեր ժողովրդի 25-30 տոկոսը մոլորված է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ բացենք իրենց աչքերը, որ իրենք հասկանան՝ իրենց խնդիրների մեղավորը ոչ թե իրենք են, այլ ներկա իշխանությունները, արմավիրցիների և արարատցիների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Սրանց համար մեկ սկզբունք կա՝ ո՞նց անեն, որ Ալիևի դուրը գան, ո՞նց անեն՝ … Read more

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանը վերադարձվել է եկեղեցուն

Դոնի Ռոստովում հայկական ճեմարանի պատմական շենքը փոխանցվել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմին ՝ որպես մշակութային ժառանգության օբյեկտ: Այս գործընթացում կարևոր դեր է խաղացել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, ով մշտապես առանձնահատուկ կարևորություն է տվել եկեղեցու կրթական առաքելությանն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Հետագա աշխատանքները կազմակերպելու և շենքի վերականգնելու համար Եզրաս … Read more

Մենք հատուկ ծրագիր ենք մշակել Արարատյան դաշտի համար. Սամվել Կարապետյան

«Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք, քանի որ ամեն օր տեսնում եք Արարատ լեռը, ամենամոտն եք մեր Սուրբ Էջմիածնին, դրա համար այդ կողմից իրոք ձեր բախտը բերել է, բայց ձեր բախտը չի բերել, որ ոչ ոք ձեր մասին չի մտածել այսքան ժամանակ»,- Արարատի ու Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, … Read more

Սամվել Կարապետյանը հանդիպել է Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ են հանդիպել Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչները, ովքեր  ներկայացրել են մարզերի խնդիրներն ու ստացել հստակ լուծումներով պատասխաններ։ Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան»-ը: Դուք վստահ եք, որ մենք հաղթելու ենք, դրա համար ինչքան շուտ իմանանք ձեր խնդիրները, այդքան շուտ կմտածենք դրանց մասին ու շուտ լուծումներ կգտնենք։ Այս մասին … Read more

«Ուժեղ Հայաստան»-ը Ագարակում ներկայացրել է Սամվել Կարապետյանի ծրագրերը • Tribune.am

«Ուժեղ Հայաստան»-ը Ագարակում մարդաշատ հանդիպում է անցկացնում քաղաքացիների հետ: Նարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերը։ Փոփոխության համարը` 3:

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձրին թեմին  

Դոնի Ռոստովի քաղաքային իշխանությունները հայկական ճեմարանի պատմական շենքը, որպես պատմամշակութային ժառանգություն, վերադարձրել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին: Այս գործում իր անգնահատելի և ազնիվ ջանքերն է ներդրել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որը մշտապես կարևորել է Հայ Եկեղեցու կրթական առաքելությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ հայրենիքից դուրս: Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։ Շենքի հետագա … Read more