Շտապ․Սիլվա Համբարձումյանը մեշոկի մեջ լցրած 27 կգ դոլար տվել է պատահական ոստիկանի (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է:   Հարցազրույցը դիտեք

ԱՄՆ-ը մտադիր է աշխատել Ռուսաստանի և Չինաստանի հետ՝ միջուկային զինանոցների կրճատման ուղղությամբ․ Վենս

Միացյալ Նահանգները աշխատանք կտանեն Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների հետ՝ աշխարհում միջուկային զենքի քանակը կրճատելու համար։ Այս մասին ամերիկացի լրագրող Մեգին Քելիին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատրաստվում ենք աշխատել Չինաստանի, Ռուսաստանի և ցանկացած այլ երկրի հետ՝ աշխարհում միջուկային զենքի քանակը նվազեցնելու համար՝ անկախ նրանից՝ այդ պետությունը մեր բարեկամն է, … Read more

ԱՄՆ և ՄԹ ՌՕՈՒ-ները իրականացրել են օդային դիտարկման թռիչքներ Սև ծովի երկնքում

ԱՄՆ ՌԾՈՒ-ն և Մեծ Բրիտանիայի Թագավորական ՌՕՈՒ-ն իրականացրել են օդային դիտարկման թռիչքներ Սև ծովի երկնքում՝ Ղրիմի թերակղզու ափերի և Ռուսաստանի Կրասնոդարի շրջանի մոտ։ Գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոնը։  Գործողությանը մասնակցել են ամերիկյան P-8A Poseidon ծովային պարեկային ինքնաթիռը և բրիտանական RC-135W Rivet Joint ռադիոտեխնիկական հետախուզության ինքնաթիռը, ինչը վկայում է տարածաշրջանում վերահսկողության ու դիտարկման ակտիվացման մասին։

Եվրահանձնաժողովը ԵՄ դեսպաններին կներկայացնի հակառուսական պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ Euractiv

Եվրոպական հանձնաժողովը չորեքշաբթի օրը ԵՄ դեսպաններին կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փուլը։ Այս մասին հաղորդում է Euractiv-ը՝ հղում անելով դիվանագետներին։ Ըստ նրանց՝ ի սկզբանե սպասվում էր, որ այդ միջոցառումները կհրապարակվեն երեքշաբթի օրը։ Առաջարկները կարող են ներառել այսպես կոչված «ստվերային նավատորմի» ծովային սպասարկման լիակատար արգելք, ինչպես նաև ավելի խիստ սահմանափակումներ շքեղության առարկաների արտահանման և ռուսական պարարտանյութերի … Read more

Ալիևը երաշխավորում է Փաշինյանի վերընտրությո՞ւնը, թե՞․․․ Վենսի այցի և Աբու-Դաբիի արանքում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Ռուս-ուկրաինական բանակցությունները կանցկացվեն փակ ռեժիմով

Ռուս-ուկրաինական բանակցություններն Աբու Դաբիում կանցկացվեն փակ ռեժիմով, հայտնում է «ՌԻԱ Նովոստ»-ին։ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի կունենան փետրվարի 4-5-ը Աբու Դաբիում, առանցքային թեմաներից մեկը շարունակում է մնալ տարածքային հարցը: Նշենք, որ ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին:

Մոսկվայի իրավապահ մարմիններին իրավունք կվերապահվի ստուգելու մետրոյի ուղևորների հեռախոսներն ու նոութբուքերը

Մոսկվայի մետրոյում գործող անվտանգության միջոցառումներից բացի «անհրաժեշտության դեպքում» կարող են հեռախոսների ստուգումներ կիրառվել։ Որոշման մասին РБК-ին հայտնել են մետրոյի մամուլի ծառայությունից։ «Ուղևորների անվտանգությունը և ուղևորության հարմարավետությունը Մոսկվայի մետրոյի համար առաջնահերթություն են։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հրամանով սահմանված անվտանգության չափանիշների ապահովման շրջանակում Մոսկվայի տրանսպորտային կառույցներում Մոսկվայի մետրոպոլիտենից օգտվող բոլոր ուղևորները ստուգվում են մետաղաորսիչների միջոցով»,- հավելել են մամուլի ծառայությունից։

Թեհրանի երկնքում նկատվել են ռուսական ՄԻ-28ՆԷ «Գիշերային որսորդ» հարվածային ուղղաթիռներ (տեսանյութ)

«Հենակետ» վերլուծական կենտրոնը գրում է. «Թեհրանի երկնքում առաջին անգամ նկատվել են Ռուսաստանից գնված ՄԻ-28ՆԷ «Գիշերային որսորդ» հարվածային ուղղաթիռները»:

Աշխարհում իրավիճակն ավելի վտանգավոր կդառնա. Պեսկով

Աշխարհում իրավիճակն ավելի վտանգավոր կդառնա, եթե «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին» (ՌՀՍ) պայմանագիրը դադարի գործել: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ։ Առաջին անգամ ԱՄՆ-ն և ՌԴ-ն, որոնք ունեն աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցները, կմնան առանց հիմնարար փաստաթղթի, … Read more

Շտապ. Նախիջևանում երեկ տեղի ունեցածը վտանգ է ՀՀ սահմանների համար (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Մեր ձևով» շարժման անդամ, միջազգայնագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն է:   Հարցազրույցը