Հայ ժողովրդի շրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու պահանջարկը ակնհայտ է. Զախարովա

Հայաստանի գտնվելը եվրասիական ինտեգրացիոն կառույցներում իրական օգուտներ է բերում, այլ ոչ թե դատարկ խոստումներ, ուստի հայ ժողովրդի շրջանում Ռուսաստանի և այդ կառույցների հետ հարաբերությունները զարգացնելու պահանջարկը ակնհայտ է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Հայ հասարակության մեջ ակնհայտ է ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման, եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի … Read more

Եվրոպացիները շատ ավելի կենտրոնացած են պատերազմի շարունակման, քան խաղաղ բանակցությունների վրա. Պեսկով

Եվրոպացիները շատ ավելի կենտրոնացած են պատերազմի շարունակման, քան խաղաղ բանակցությունների վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Գլխավորն այն է, ինչ մենք դեռ տեսնում ենք՝ եվրոպացիները շատ ավելի են նախընտրում կենտրոնանալ պատերազմի շարունակման, քան խաղաղ բանակցությունների վրա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ուկրաինական կարգավորման գործում եվրոպացիների միջնորդության հնարավորությունը:

Ինչ է պակասում ընդդիմությանը (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Կրեմլը սպասում է Հայաստանում ընտրությունների պաշտոնական արդյունքներին. Պեսկով

Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանում քվեարկության պաշտոնական արդյունքներին, նախքան Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորանքներ ուղարկելը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այստեղ կարևոր է սպասել ինչ-որ վերջնական պաշտոնական արդյունքների: Այնուամենայնիվ, նախընտրում ենք սպասել պաշտոնական եզրակացությունների»,- նշել է Պեսկովը: Պեսկովը պարզաբանել է, որ քվեարկության ընթացքում Հայաստանից բազմաթիվ … Read more

ՌԴ-ն և Բելառուսը պատրաստ են գործադրել բոլոր միջոցները, այդ թվում՝ միջnւկային, Միութենական պետության անվտանգnւթյունն ապահովելու համար. Գալուզին

ՌԴ-ն և Բելառուսը պատրաստ են գործադրել բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային, Միութենական պետության անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը: «Բելառուսում տեղակայված է զորքերի խմբավորում, մշտապես կատարելագործվում են Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերի, Ռուսաստանի և Բելառուսի անվտանգության մարմինների միջև փոխգործակցության ձևաչափերի հմտությունները: Մենք գտնվում ենք մշտական պատրաստականության … Read more

Հրատապ եթեր. ինչ է որոշել ԲՀԿ-ն (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կիրականացվի հերթական տարանցիկ մատակարարումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այսօր «Բիլաջարի» կայարանից Բյոյուք-Քեսիք կայարանի ուղղությամբ կուղարկվի 12 վագոն պարարտանյութ՝ 828 տոննա ընդհանուր քաշով, և 6 վագոն ածուխ՝ 414 տոննա ընդհանուր քաշով։ Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 … Read more

Պուտինին ուղղված Զելենսկու նամակը բոլորովին էլ խաղաղ նախաձեռնություն չէ, այլ անհաջող սադրանք

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Վլադիմիր Զելենսկու նամակը բոլորովին էլ խաղաղ նախաձեռնություն չէ, այլ անհաջող սադրանք։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Չենք կարող չմեկնաբանել Ռուսաստանի նախագահ Պուտինին ուղղված Զելենսկու այսպես կոչված բաց նամակը, որը բոլորովին էլ խաղաղ նախաձեռնություն չէ, այլ անհաջող սադրանք է, որը կոչված … Read more

Ընտրությունների նախնական արդյունքներն ավելի շատ վկայում են Փաշինյանի պարտության, քան հաղթանակի մասին․ Կոսաչև

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևի խոսքով՝ Հայաստանում ընտրությունների նախնական արդյունքներն ավելի շատ վկայում են Նիկոլ Փաշինյանի կուսակցության պարտության, քան հաղթանակի մասին: Այս մասին  գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի կարողացել ապահովել ձայների 50%-ը հանրապետության խորհրդարանական ընտրություններում։ Սենատորը նաև նշել է, որ Հայաստանում միակուսակցական մեծամասնություն կազմող կաբինետ ձևավորելու համար անհրաժեշտ է … Read more

ՀՀ իշխանությունն ընկել է ռուսաֆոբ ուժերի ազդեցության տակ, որոնց կառավարում են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն.Գալուզին

Հայաստանի իշխանությունները ընկել են ռուսաֆոբ ուժերի ազդեցության տակ, որոնց, ցավոք, կառավարում են Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Նա նշել է, որ Մոլդովայի և Հայաստանի էլիտաները լիովին չեն հաշվի առնում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի օգտին նման կարճատես քաղաքականության հետևանքները։ «Միևնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ այս և … Read more