Ալիևը շնորհավորել է Պուտինին – Live News

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ադրբեջանի ժողովրդի և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր միջոցով բոլոր ռուսներին այս ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա, որոնք … Read more

ՆԱՏՕ-ն խոստովանել է, որ Ռուսաստանը դաշինքի հետ հակամարտություն չի փնտրում – Live News

Ռուսաստանը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հակամարտության չի ձգտում, հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, ԱՄՆ գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։  «Շատ լավ ուսումնասիրել եմ հետախուզության տվյալները։ Ռուսաստանը չի ձգտում հակամարտության։ [Ռուսները] իսկապես հասկանում են «պաշտպանական դաշինք» տերմինի իմաստը և իսկապես հասկանում են, որ մենք որոշ ասիմետրիկ առավելություններ ունենք», – ասել է նա՝ ելույթ ունենալով Գերմանիայում … Read more

ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը այժմ բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն

ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը այժմ բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ։ Այս մասին ասվում է ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ ուղղված հեռագրում, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ուղերձում ընդգծվում է, որ Փհենյանը և Մոսկվան բացում են պատմության նոր էջ և ամրապնդում սրտանց ընկերական վստահության … Read more

Որն է Եվրամիության իրական շահը Հայաստանից (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

ԱՄՆ-ը Հայաստանը զոհաբերելու է Թուրքիային․ ինչու (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը

2026 թվականի հունիսի 12-ից սկսած՝ Ռոսսելխոզնադզորը սահմանափակելու է Հայաստանից ծագող և առաքվող բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցումը։ Արգելքը ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովելու հատուկ ալգորիթմի մշակումը։ Որոշումը կայացվել է կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերման պատճառով։ Այս տարվա մայիսից սկսած՝ ծառայությունը աստիճանաբար սահմանափակել է հայկական կարանտինային որոշակի տեսակի … Read more

ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ մշտական ​​կապի մեջ է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացների՝ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ «Ես չէի ցանկանա նշել կոնկրետ ամսաթվեր, բայց հերթական հանդիպումը կկայանա հունիսին», – ասել է նա։ Հարցին, թե արդյոք այնպիսի ձեռնարկատերերը, ինչպիսիք են ինքը, Ուիթքոֆը և … Read more

Պուտինը ստորագրել է երկիրը լքած ռուսաստանցիների գույքի կալանավորման հնարավորության մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը նախատեսում է արտասահմանում ապրող քաղաքացիների գույքի կալանավորման հնարավորություն՝ այնպիսի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում, որոնք ռուսական օրենսդրությամբ դասվում են «ՌԴ շահերի դեմ» ուղղված գործողությունների շարքին։ Մասնավորապես, փաստաթղթում ներառվել են պետական մարմիններին ու պաշտոնատար անձանց վիրավորելուն, Զինված ուժերը «վարկաբեկելուն», ինչպես նաև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հրապարակային կոչերին վերաբերող նորմերը։ … Read more

Ալիևը դժգոհել է ՀՀ ընտրությունների արդյունքներից. ինչ պետք է անի ընդդիմությունը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Աննա Աբրահամյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ծրագրերը

Չինաստանը Եվրամիությունից պահանջել է շտկել սխալ գործողությունները և չեղարկել ապօրինի միակողմանի պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ մեկնաբանելով այն հաղորդագրությունները, որ ԵՄ հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթը կարող է միջոցառումներ ներառել Չինաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի և այլ երկրների ընկերությունների դեմ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Չինաստանը բազմիցս հայտարարել է, որ վճռականորեն դեմ է առանց ողջամիտ … Read more