ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է ռուս գործընկերներին և քաղաքացիներին ազգային տոնի կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է ռուս գործընկերներին և քաղաքացիներին ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ «Մաղթում ենք ձեզ խաղաղություն, բարգավաճում և ամենայն բարիք»,- ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության X էջում հրապարակված հայտարարության մեջ։  

Ալիևը շնորհավորել է Պուտինին – Live News

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ․ «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ադրբեջանի ժողովրդի և իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր միջոցով բոլոր ռուսներին այս ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա, որոնք … Read more

ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը այժմ բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ. Կիմ Չեն Ըն

ԿԺԴՀ-ն և Ռուսաստանը այժմ բացում են երկկողմ հարաբերությունների նոր էջ։ Այս մասին ասվում է ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ ուղղված հեռագրում, հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ուղերձում ընդգծվում է, որ Փհենյանը և Մոսկվան բացում են պատմության նոր էջ և ամրապնդում սրտանց ընկերական վստահության … Read more