Մի ձեռքով՝ մանդատ, մյուսով՝ քրեական հետապնդման թույլտվություն․ ԿԸՀ օրակարգը ծանրաբեռնված է

ԿԸՀ-ն արել է նոր խորհրդարանի ձևավորման վերջին քայլը․ կառույցի նիստում կազմվել է մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը։ 9-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատները բաշխվում են քաղաքական երեք միավորների միջև։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը բաժին է հասնում 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին համապատասխանաբար՝ 29 և 12 մանդատ։ Նորընտիր Ազգային ժողովի 105 պատգամավորների անունները հայտնի են։ Հաջորդ խորհրդարանի … Read more

Կիպրոսը նշել է թուրքական օկուպացիայի օրը․ կղզու վերամիավորումը դեռևս անլուծելի խնդիր է ԵՄ-ի համար

Կիպրոսի Հանրապետությունում նշել են երկրի հյուսիսային հատվածի թուրքական օկուպացիայի 52-րդ տարելիցը։ 1974 թվականի հուլիսի 20-ի իրադարձություններին անդրադարձել է Euronews-ը՝ հիշեցնելով, որ ավելի քան կես դար է անցել թուրքական ներխուժումից։ Լրատվամիջոցն ընդգծել է, որ Կիպրոսը մնում է ԵՄ-ի միակ օկուպացված երկիրը։ 1974 թվականի հուլիսի 20-ը համարվում է Կիպրոսի ժամանակակից պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ 52 տարի առաջ՝ … Read more

Տոպրակները միայն թղթից ու գործվածքից․2027-ից Հայաստանում կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ իրերի արտադրությունն ու վաճառքը

Հայաստանում տարեկան հազարավոր տոննաներ պլաստմասսայե իրեր ու պոլիէթիլենային տոպրակներ են սպառվում։ 2027 թ․ հունվարի 1-ից դրանց արտադրությունն ու վաճառքը կարգելվի օրենքով։ 2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանում գործում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը առևտրի օբյեկտներում՝ բացառությամբ կշռման համար նախատեսվածների և երկրորդային հումքից պատրաստվածների։ Բայց այս խնդիրը ունի երկու շերտ․ մի կողմում շրջակա … Read more

«Բողոքի ակցիա»՝ ձուկը ջրում․ ձկնաբույծները նոր կարգավորումներ են ակնկալում

Ռուսական շուկայի սահմանափակումներից հետո հայ ձկնաբույծները փորձում են նոր ուղիներով կազմակերպել արտահանումը, նաև՝ դեպի եվրոպական շուկա։ Սակայն ֆինանսական խնդիրները, տեխնիկական ծանր պահանջներն ու մրցակցությունը նրանց համար լուրջ մարտահրավերներ են։ Այս խնդիրները քննարկելու նպատակով կառավարության շենքի դիմաց ակցիա կազմակերպած տնտեսվարողները պահանջել են փոխվարչապետի հետ հանդիպում։ Կառավարությունն այս թեմայով քանիցս հայտարարել է՝ ԵՄ արտահանման համար անհրաժեշտ հիմքեր … Read more

Ձեռքերի լեզուն․ պատմություններ, որոնք լսվում են առանց ձայնի

Կարո՞ղ է արդյոք մարդու առաջին խոսքը լինել ոչ թե այս կամ այն բառը կամ հնչյունը, այլ շարժումը։ Այո՛, եթե արտաբերված առաջին «բառերը» ոչ թե լսվել են, այլ ցույց տրվել։ Ձեռքերի անձայն, բայց խոսուն արվեստի, մասնագիտական նվիրումի ու լուռ համայնքի մասին է «Ռադիոլուրի» այսօրվա պատմությունը, որի հերոսը ժեստերի լեզվի թարգմանիչ Նախշուն Ազիբեկյանն է։

Հանքագործների մասնագիտական տոնի և ոլորտի խնդիրների մասին

Մինչև տարեվերջ հանքարդյունաբերության ոլորտ կներդրվեն նոր չափորոշիչներ։ Դրանք հնարավորություն կտան ավելի նվազեցնելու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտը արդյունաբերության մեջ կարևոր տեղ ունի։ Տնտեսության կառուցվածքային փոփոխություններ նկատվում են, բայց ընդհանուր առմամբ ոլորտում գործող ձեռնարկությունները շարունակում են զբաղեցնել առաջին հորիզոնականները հարկատուների ցանկում։ Քաջարանում նշվել է հանքագործի ու մետալուրգի մասնագիտական տոնը։

Արցունքներ, արդյունքներ ու սերնդափոխություն․ Մունդիալ-2026-ի վերջին ակորդները

Մունդիալ-2026-ն այլևս պատմություն է, և ոչ միայն ֆուտբոլի ու սպորտի մասին։ Նախորդներին մասնակիցների և հյուրընկալող երկրների թվով գերազանցող առաջնության եզրափակիչը  տպավորիչ դրվագների պակաս չի ունեցել․ պատմության մեջ երկու խաղակեսերի միջև ամենաերկար ընդմիջում, խաղը դիտելու ու անձամբ ֆուտբոլիստներին պարգևատրելու եկած Թրամփ ու դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկի էմոցիոնալ ու դատարկաձեռն հեռացում ։ Ֆուտբոլային աշխարհի «այծը»՝ Լիոնել Մեսսին, … Read more

«Դը Գոլի մարտը»՝ Սիմոն Աբգարյանի վարպետությամբ — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի է ունեցել է ռեժիսոր Անտոնեն Բոդրիի «Դը Գոլի մարտը» կենսագրական դրամայի երևանյան պրեմիերան։ Ֆրանսիայից հետո Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ ցուցադրվում է Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող այս ֆիլմը։ Գլխավոր հերոսին՝ Շառլ դը Գոլին, մարմնավորել է ֆրանսիական կինոյի և թատրոնի բարձրագույն «Մոլիեր» և «Սեզար» թատերական մրցանակների դափնեկիր, դերասան, բեմադրիչ և … Read more

170․5 մլն դրամ. «Վեոլիա Ջուր»-ը Լոռու մարզում ներդրումներ է կատարում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը 170․5 մլն դրամ կծախսի Լոռու մարզի երեք բնակավայրի ջրամատակարարման ցանցի բարելավման համար։ Նախատեսված  տասը ամսում ընկերությունը հսկայական աշխատանքներ կկատարի Ստեփանավանում, Թումանյանում, Ալավերդիում։ Աշխատանքների արդյունքում կբարելավվի բնակավայրերի ջրամատակարարման բաշխիչ ցանցի վիճակը, կնվազեն տեխնիկական ու կոմերցիոն հոսակորուստները, ջրաքանակը կբաշխվի հավասարաչափ։ Բացի այդ, ջրամատարարարման համակարգը կառավարելի կդառնա։

Ամենապատասխանատուն հայրենի բեմն է. Հայկ Կազազյան — Հայաստանի Հանրային Ռադիո

Հուլիսի 18-ին Պորտուգալիայում՝ Մադեյրա կղզում, աշխարհահռչակ ջութակահար Հայկ Կազազյանը նվագախմբի հետ կատարելու է Արամ Խաչատրյանի հանրահայտ կոնցերտը։ Այս պատասխանատու համերգից առաջ՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնից վերադառնալուց անմիջապես հետո, երաժիշտը հյուրընկալվել է Հանրային ռադիոյում։