ԱՄՆ-Իրան. Դիվանագիտությունը հարվածների ստվերում — Հայաստանի Հանրային Ռադիո

«Դուք ինձնից լա՞վ գիտեք, թե Իրանն ինչ է ուզում» 11 օր շարունակ ամերիկացիները հարվածներ են հասցնում իրանական ռազմական թիրախներին, Իրանն էլ, իր հերթին, հրթիռակոծում է տարածաշրջանում Ամերիկայի և նրա դաշնակիցների հենակետերն ու էներգետիկ օբյեկտները: Առճակատումը դիվանագիտական եղանակով կարգավորելու փորձերը մնում են օդային գրոհների ստվերում: Կողմերից և ոչ մեկը նահանջելու նշան ցույց չի տալիս: ԱՄՆ նախագահ … Read more

Մինչև մահ տե՞ր ես․ ինչո՞ւ է աճում ամուսնալուծությունների թիվը

Ինչո՞ւ են Հայաստանում ավելանում ամուսնալուծությունները, որո՞նք են հիմնական պատճառները, ինչպե՞ս է փոխվել հասարակության վերաբերմունքն այդ երևույթի նկատմամբ։ «Ամուսնացել եմ 20 տարեկանում, հիմա 23 տարեկան եմ։ Ամուսնությունից ընդամենը մի քանի ամիս անց հասկացա, որ չենք կարողանում կենցաղը կիսել․ չէինք հասկանում իրար։ Անընդհատ վեճերի պատճառով որոշեցի բաժանվել։ Հիմա, եթե նորից լիներ, կարծում եմ՝ այդ տարիքում չէի ամուսնանա»։ … Read more

Նորընտիր ԱԺ 105 պատգամավորից 12-ն անցնում կամ անցել է քրեական գործերով

Երկու օր շարունակված դռնփակ քննարկումներից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել արդեն մեկ օր պատգամավորի կարգավիճակ ունեցող Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, սակայն չի ընդունել ազատությունից զրկելու՝ Գլխավոր դատախազության միջնորդությանը։ 9-րդ գումարման ԱԺ-ում, սակայն, Նարեկ Կարապետյանը միակը չէ, որ անցնում կամ անցել է քրեական հանրային հետապնդման ճանապարհով։ Նոր Ազգային ժողովը ձևավորած քաղաքական երեք … Read more

Գիտական ռազմավարությունից մինչև Վենետիկի գանձերը. Մատենադարանում ընթանում է Հայագիտական կոնգրեսը

Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական 3-րդ միջազգային կոնգրեսը: Այս տարի այն նվիրված է հայոց հոգևոր պատմության ամենալուսավոր դեմքերից մեկի՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Կոնգրեսին մասնակցում են հայագետներ աշխարհի 16 երկրներից։ Հայագիտության պետական ռազմավարությունից մինչև Վենետիկի 500 ձեռագրերի մշտադիտարկում. մանրամասները՝ ռեպորտաժում:

Տնտեսական աճ, առևտրային հաշվեկշռի պակասուրդ․ ՀԲ նոր շեշտադրումները Հայաստանի տնտեսության մասին

Համաշխարհային բանկի փորձագետները արձանագրել են, որ Հայաստանում տնտեսական ակտիվությունը կտրուկ աճել է՝ ապրիլյան 7 %-ից հասնելով ավելի քան 12 %-ի։ Ըստ բանկի փորձագետների՝ այս տարվա առաջին կեսին զբոսաշրջային այցերն ավելացել են ավելի քան 15 %-ով՝ կազմելով ավելի քան 1 մլն մարդ։ Նրանց 40 %-ը Հայաստան է եկել Ռուսաստանից։ Զբոսաշրջություն, ՏՏ, շինարարություն, հանքարդյունաբերություն․ սրանք այն հիմնական … Read more

Պաշտոնանկություն փողոցային ճնշման միջոցով․ Զելենսկին կադրային փոփոխություններ է անում և շարունակում է հարվածել Ռուսաստանին

Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին գեներալ Ալեքսանդր Սիրսկիին ազատել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնից։ Գեներալի պաշտոնանկության պահանջով Կիևում և երկրի այլ քաղաքներում զանգվածային բողոքի ցույցեր էին ընթանում մի քանի օր շարունակ։ Սա երկրորդ խոշոր փոփոխությունն է, որին Զելենսկին դիմում է փողոցային ճնշման ներքո։ Անցյալ ամռանը բողոքի ցույցերը նրան ստիպեցին չեղարկելու կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները … Read more

ԱՄՆ-ն խստացնում է կանոնները օտարերկրյա ուսանողների համար. ի՞նչ է սպասվում հայաստանցի դիմորդներին

Արևիկ Կիրակոսյան«Ռադիոլուրի» համար ԱՄՆ-ում սովորել ցանկացող օտարերկրյա ուսանողներին նոր սահմանափակումներ են սպասվում։ Թրամփի վարչակազմը խստացնում է ուսանողական վիզաների կանոնները։ ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության (DHS) նոր կանոնակարգով փոխվում է շուրջ հինգ տասնամյակ գործող «ուսման ամբողջ ընթացքում մնալու» (Duration of Status) սկզբունքը՝ սահմանելով ֆիքսված ժամկետներ։ Ի՞նչ սահմանափակումներ են կիրառվելու և ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ հայաստանցի ուսանողների … Read more

Մի ձեռքով՝ մանդատ, մյուսով՝ քրեական հետապնդման թույլտվություն․ ԿԸՀ օրակարգը ծանրաբեռնված է

ԿԸՀ-ն արել է նոր խորհրդարանի ձևավորման վերջին քայլը․ կառույցի նիստում կազմվել է մանդատներ տրամադրելու մասին արձանագրությունը։ 9-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատները բաշխվում են քաղաքական երեք միավորների միջև։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը բաժին է հասնում 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներին համապատասխանաբար՝ 29 և 12 մանդատ։ Նորընտիր Ազգային ժողովի 105 պատգամավորների անունները հայտնի են։ Հաջորդ խորհրդարանի … Read more

Կիպրոսը նշել է թուրքական օկուպացիայի օրը․ կղզու վերամիավորումը դեռևս անլուծելի խնդիր է ԵՄ-ի համար

Կիպրոսի Հանրապետությունում նշել են երկրի հյուսիսային հատվածի թուրքական օկուպացիայի 52-րդ տարելիցը։ 1974 թվականի հուլիսի 20-ի իրադարձություններին անդրադարձել է Euronews-ը՝ հիշեցնելով, որ ավելի քան կես դար է անցել թուրքական ներխուժումից։ Լրատվամիջոցն ընդգծել է, որ Կիպրոսը մնում է ԵՄ-ի միակ օկուպացված երկիրը։ 1974 թվականի հուլիսի 20-ը համարվում է Կիպրոսի ժամանակակից պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ 52 տարի առաջ՝ … Read more

Տոպրակները միայն թղթից ու գործվածքից․2027-ից Հայաստանում կարգելվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ իրերի արտադրությունն ու վաճառքը

Հայաստանում տարեկան հազարավոր տոննաներ պլաստմասսայե իրեր ու պոլիէթիլենային տոպրակներ են սպառվում։ 2027 թ․ հունվարի 1-ից դրանց արտադրությունն ու վաճառքը կարգելվի օրենքով։ 2022 թ․ հունվարի 1-ից Հայաստանում գործում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքի արգելքը առևտրի օբյեկտներում՝ բացառությամբ կշռման համար նախատեսվածների և երկրորդային հումքից պատրաստվածների։ Բայց այս խնդիրը ունի երկու շերտ․ մի կողմում շրջակա … Read more