Դանակահարություն ավտոբուսում. ուղևորները, վարորդներն ու քաղաքապետն իրար չեն հասկանում

Երևանում թիվ 8 ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը կրկին սրել է հասարակական  տրանսպորտի խնդիրների շուրջ հանրային քննարկումը՝ ուղեվարձի հավաքման գործընթաց, վարորդ-ուղևոր փոխհարաբերություններ, տրանսպորտի որակ։  Դեպքը քննարկվել է նաև ավագանու այսօրվա նիստում։ Քաղաքապետը վստահ է՝ անգամ տեխնոլոգիական ամենաժամանակակից լուծումներն իրավիճակն էականորեն չեն բարելավի, քանի որ անհրաժեշտ են հստակ կարգավորումներ և սահմանափակումներ։ Նախօրեին Երևանում 8 համարի ավտոբուսի դանակահարված … Read more

Տնտեսական կանխատեսումները փոխվում են, գնահատականները՝ նույնպես

Տարածաշրջանային լարվածության պայմաններում միջազգային կառույցները տարբեր ենթադրություններ են անում Հայաստանի տնտեսական աճի հնարավոր դանդաղման, գնաճի վերաբերյալ։ Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարի Հայաստանում 5,3 % տնտեսական աճ է կանխատեսել։ Դա, ըստ էության, մոտ է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած թիրախին՝ շուրջ 3,5 %։ Ասիական զարգացման բանկն էլ օրերս հերթական զեկույցն էր հրապարակել, որտեղ Հայաստանում գնաճը կանխատեսել էլ … Read more

Սպառնալիքներ ՌԴ-ից, 90 մլրդ եվրո ԵՄ-ից․ռուս-ուկրաինական հակամարտությունը նոր փուլ է մտնում

ԵՄ-ն ավարտել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ տրամադրելու ընթացակարգը։ Սրան զուգահեռ՝ վերջին մեկ օրում սպառնալիքներ են հնչում ու միջադեպեր են գրանցվում ռուսական կողմից։ ՄԱԿ-ը հայտարարում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող ռազմական գործողությունները սրվում են։ Հատուկ շեշտվում է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ավերածությունների ավելացման մասին։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոհամեդ Խալեդ Խիարին … Read more

Նամակ Բաքվի բանտից, ազդակներ Ստամբուլից․ հայ գերիների հարցը օրակարգայի՞ն է դառնում

Արցախի նախկին պետնախարար, Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով ուղերձ է փոխանցել Հայաստանի՝ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ կոնկրետ առաջարկով։ Բաքվում պահվող հայ գերիների մասին խոսել է նաև Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ստամբուլից վերադառնալուց հետո ֆրանսիացի գործընկերների հետ արդեն Երևանում քննարկել է գերիների վերադարձի հարցը։ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանին … Read more

Մայակովսկիում Գետառը դուրս է եկել հունից ու վնասել վարելահողերը

Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի բնակավայրում Գետառի հունից դուրս գալը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել որոշ բնակիչների։ Հորդառատ անձրևների և ձնհալի հետևանքով առաջացած հեղեղումները վնասել են գյուղնշանակության հողատարածքները՝ ի ցույց դնելով գետի հունի մաքրման հրատապ խնդիրը։ «Ռադիոլուր»-ը եղել է Մայակովսկի բնակավայրում՝ հասկանալու իրավիճակը և լսելու ինչպես բնակիչներին, այնպես էլ համայնքի պատասխանատուներին։

Անթալիայից և Բաքվից հնչող ուղերձները՝ Երևանից մեկնած 2 պատվիրակության այցից հետո

Հայաստանից Թուրքիա միաժամանակ 2 երկու պատվիրակության մեկնումից հետո ինչպես հայաստանյան, այնպես էլ թուրք-ադրբեջանական քաղաքական հարթակներից բազմապիսի քաղաքական մեսիջներ են հնչել։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունների այցերը Թուրքիա դարձել են քաղաքական ուղերձների փոխանակման հարթակ, որտեղ կողմերը ձևակերպել են դիրքորոշումներն ու մոտեցումները ինչպես հայ-թուրքական, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման քայլերի, այդ թվում՝ խաղաղության … Read more

«Պատերազմական» տարաձայնություններ նախընտրական փուլում․ 44-օրյա պատերազմի թեման կրկին թեժանում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է հանրությանը ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։ Մոտ մեկուկես ժամում նա հասցրել է խոսել ծրագրի ընդամենը մի հատվածի՝ արտաքին քաղաքականության՝ ԵՄ, ՌԴ և բազմաթիվ այլ երկրների հետ հարաբերությունների մասին, ներկայացրել է անվտանգության քաղաքականությանն ու կրթությանն առնչվող կետերը։ Այս շրջանում տարբեր կուսակցություններ նույնպես հրապարակում են իրենց նախընտրական ցուցակները, ծրագրերը, համագումարներ … Read more

ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը՝ կասկածի տակ

Շրջափակված Հորմուզի նեղուցում ամերիկյան զինուժը վերահսկողության տակ է վերցրել իրանական առևտրային մի նավ, իսկ առջևում ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլն է։ Թեև միջազգային ու իրանական մամուլը թերահավատ է դրանց անցկացմանը, սակայն Պակիստանում արդեն պատրաստվում են ընդունելու երկու երկրների պատվիարակություններին։ Իրանն ավելի վաղ հայտարարել էր, որ կընդունի բանակցության նախաձեռնությունը, եթե ԱՄՆ-ն չեղարկի Իրանի ծովային շրջափակումը: Տպավորություն է, … Read more

Վրաստանը՝ Հայաստանի Եվրամիության ճանապարհ — Հայաստանի Հանրային Ռադիո

Արդյոք Երևանը փորձում է միջնորդ դառնալ Թբիլիսի-Բրյուսել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ հայ պաշտոնյաները շարունակում են հարցն ակտիվորեն  բարձրացնել, զուգահեռ վրացի գործընկերները Բրյուսելի ուղղությամբ կոշտ քննադատության կողքին նաև պատրաստակամություն են հայտնում հարաբերությունների բարելաման։ Վրաստանյան փորձագիտական դաշտում Երևանը կարծես արդեն միջնորդ է դիտարկվում Թբիլիսի-Բրյուսել հարաբերություններում։ Նման միջնորդությունը հավանական է համարվում այնպես, ինչպես մի շարք այլ հարցերում Թբիլիսին է եղել … Read more

Ինչպե՞ս կանխել արտակարգ պատահարները Նուբարաշենի աղբավայրում

Երկու օր առաջ Նուբարաշենի աղբավայրում արտակարգ պատահար էր տեղի ունեցել՝ պայթել էր սանհանգույցում կուտակված բիոգազը։ Վնասվածքներ ստացած երկու աշխատակիցներ տեղափոխվել էին հիվանդանոց։ Նրանց վիճակն այսօր առավոտվա տվյալներով բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Նուբարաշենի աղբավայրում պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի մանրամասները քննարկվել են նաև Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ … Read more