Պենտագոնը քննադատում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և պահանջում է ավելացնել պաշտպանական ծախսերը

Պատասխանատվություն և բեռի արդար բաժանում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մեկօրյա ժողով են գումարել Բրյուսելում: Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ դիմավորելով գործընկերներին, նշել է, որ դաշինքի գագաթնաժողովին ընդառաջ հարկ է վերլուծել մի շարք կարևոր հարցեր: Այս քննարկումներն ընթանում են ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում եվրոպական երկրների և ԱՄՆ-ի էական տարաձայնությունների ֆոնին: Դեռ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում Վաշինգտոնը դաշինքի եվրոպացի … Read more

Նոր շուկաներ (այդ թվում՝ թուրքականը) ռուսական սահմանափակումների ֆոնին. վարչապետը խոսեց նաև Մարգարայի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հարցերի շրջանակը բավական լայն էր՝ տարածաշրջանային գործընթացներից մինչև տնտեսական մարտահրավերներ։ Մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը կարո՞ղ է վերածվել մշտականի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան չշտապեց կանխատեսումներ անելու՝ ընդգծելով, որ նման որոշման մասին առայժմ հայտարարություն չկա։ Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխելու համար հունիսի 12-ին տասը օրով բացվել է Մարգարայի կամուրջը։ Հայաստանի … Read more

Հայկական ավիացիան դեռ «սև ցուցակում» է․ հրապարակվել է Եվրոպա թռչելու արգելք ունեցող երկրների նոր ցանկը

ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը Եվրոպա թռչելու արգելք ունեցող երկրների ցանկ դարձյալ ընդգրկել է Հայաստանը։ Հայկական կողմի ջանքերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս՝ եվրոպական երկնքում կանաչ լույսի իրավունք ստանալու համար, թեև այս տարվա «սև ցուցակ» ներառված ավիաընկերությունների թիվը կրճատվել է ավելի քան մեկ տասնյակով։ Մի քանի օր առաջ եվրոպական կառույցները Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հերթական գնահատումն են … Read more

Խաղաղությո՞ւն, թե՞ ժամանակավոր զինադադար. ո՞վ է թելադրում պայմանները Բյուրգենշտոկի հանդիպումից առաջ

2026 թվականի փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված պատերազմից ուղիղ 110 օր անց, երեկ Վերսալյան պալատում ազդարարվեց հրադադարի նոր փուլի մեկնարկը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ընկերակցությամբ և G7-ի անդամ երկրների առաջնորդների աջակցությամբ՝ ԱՄՆ-ն ու Իրանը հանրությանը ներկայացրին երկու երկրների նախագահների ստորագրած ժամանակավոր համաձայնագիրը։ 60 օր ժամկետով այս փոխըմբռնման հուշագիրը ներառում է 14 հստակ կետ, որոնք միտված … Read more

Jazzical Komitas. կոմիտասյան մեղեդիները ջազային ակորդներում — Հայաստանի Հանրային Ռադիո

Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը  ներկայացրեց  բացառիկ Jazzical Komitas համերգային նախագիծը՝ միաձուլելով հայկական հոգևոր և ազգային երաժշտությունը։ Համերգի մենակատարն էր Նյու Յորքից ժամանած դաշնակահար և կոմպոզիտոր Ջոել Մարտինը, որն իրեն «ընտրված հայ» է համարում։ Համերգը ղեկավարում էր բրիտանահայ դիրիժոր և տենոր Սիփան Օլահը։ Երևանյան հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն ունեցավ ունկնդրելու ամերիկացի երաժիշտ Ջոել Մարտինի … Read more

Դժոգհ են բոլորը․ հետևանքներ առանց նոր ընտրությունների

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներից դժգոհ են և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։ Թեմային կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ խոսել է Հայաստանի վարչապետը։ Նրա ձևակերպմամբ՝ ընտրակաշառքի դեպքերը, բացի քաղաքական գնահատականից, նաև իրավական գնահատական պետք է ստանան։ Վարչապետ Փաշինյանը համոզված է, որ ընդդիմության ձայների կեսից ավելին ձևավորվել է ընտրակաշառքի միջոցով։ Ընդդիմությունը նույնպես հետընտրական քայլեր է ծրագրում։ Առաջին անելիքը ՍԴ … Read more

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի  միջնորդությունը

2025 թվականի հունիսի 18-ին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացնելու պահը։ 2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել էր ՀԷՑ-ի պետականացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվել էին նոր լիազորություններ։ Մասնավորապես, օրենքով սահմանվել է, որ եթե լիցենզավորված կազմակերպության գործունեությունն ունի բարձր ռիսկայնություն, կառավարության լիազոր … Read more

Պետական ծրագրերն ու ներդրումները մեծ են, սակայն մեղրեցիները որոշ մտահոգություններ ունեն

Պետությունը Մեղրիում մեծածավալ կապիտալ ներդրումներ է անում և պատրաստվում տարածաշրջանային մեծ նախագծեր իրականացնել։ Սակայն, տեղացիներն ասում են, որ բազմաթիվ մտահոգություններ ունեն։ Մեղրեցիների համար առաջնայինն անվտանգային հարցերն են ու անորոշությունների փարատումը։

Նոր հեղափոխություն․ Փաշինյանը սահմանեց նոր անելիքները

8-րդ գումարման խորհրդարանի՝ կառավարության հետ վերջին հարց ու պատասխանն անցավ առանց ընդդիմության։ Իշխանական խմբակցությունը և վարչապետը հիմնականում անդրադարձել են անցած ընտրություններին, նոր խորհրդարանի և կառավարության առաջնային անելիքներին։ Վարչապետի խոսքից պարզ է դարձել, որ կառավարությունն աշխատում է մեկ այլ՝ այս անգամ արտահերթ ընտրություն կազմակերպելու ուղղությամբ։ Խոսքը Գյումրիի ճգնաժամի հաղթահարման մասին է։ Ըստ վարչապետի՝ աշխատում են, մշակում … Read more

Ընտրակաշառքի գործը հասավ ԿԸՀ. Դավիթ Ղազինյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Ընտրակաշառքի վերաբերյալ աղմկահարույց մեղադրանքները հասել են իրավական նոր հանգրվանի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը և բավարարել այն։ Ի դեպ, դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքների ևս մի քանի պատգամավորի թեկնածուների, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։ Ծանոթ պրոցեսները … Read more