Ընտրակաշառքի գործը հասավ ԿԸՀ. Դավիթ Ղազինյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Ընտրակաշառքի վերաբերյալ աղմկահարույց մեղադրանքները հասել են իրավական նոր հանգրվանի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննարկել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը և բավարարել այն։ Ի դեպ, դատախազությունը միջնորդություններ է ներկայացրել «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքների ևս մի քանի պատգամավորի թեկնածուների, այդ թվում՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ։ Ծանոթ պրոցեսները … Read more

Սևանի մակարդակը 15 օրում բարձրացել է 11 սմ-ով. վերջին անգամ նման ցուցանիշ գրանցվել էր 1993-ին

Սևանա լճում և հանրապետության խոշոր ջրամբարներում ջրի մակարդակն այս պահին աննախադեպ բարձր է: Թեև ջրային պաշարների կտրուկ կուտակումը ռազմավարական նշանակություն ունի, սակայն մասնագետները նկատում են, որ այս փոփոխությունները կարող են նաև այլ ազդեցություն ունենալ: Ի՞նչ օգուտներ կամ հնարավոր վնասներ կարող է պատճառել լճի մակարդակի բարձրացումը էկոհամակարգին ու կենսաբազմազանությանը: 2026 թվականի հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում … Read more

Առանց ընդդիմության, բայց հագեցած օրակարգով․ ԱԺ-ն քննարկել է հերթական օրենսդրական փոփոխությունները

Համայնքների խոշորացում, երիտասարդների համար հանրային ծառայության նոր հնարավորություններ, քրեակատարողական համակարգի վերահսկողության խստացում և թվային տիրույթում նոր սահմանափակումներ․ այս հարցերն էին ԱԺ լիագումար նիստի օրակարգում։ 8-րդ գումարման վերջին նստաշրջանի հերթական նիստը մեկնարկեց մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնությունների քննարկումով։ Սակայն հագեցած օրակարգը քննարկվել է առանց ըննդիմության ներկայացուցիչների։ Ընդդիմության դատարկ աթոռներ, հագեցած օրակարգ և մի շարք նոր նախաձեռնություններ․ … Read more

Ժամկետները չեն խախտվի, բաժանորդ դառնալն ավելի արագ կլինի․ ՀԾԿՀ նոր որոշումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշել է, որ բաշխման ցանցին միացումը կարվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տրամադրած տեխնիկական պայմանների հիման վրա, դիմողի միջոցներով։ Դիմողն այս դեպքում կա՛մ էլեկտրաէներգիայի խոշոր սպառողն է, կա՛մ նոր կառուցվող բազմաբնակարան շենքի կամ թաղամասի կառուցապատողը։ Այսպես, միացման գործընթացը կդառնա ավելի պարզ և ճկուն։ Նաև հստակեցվել է տեխնիկական պայմանների տրամադրման կարգը։ 6(10) … Read more

Հաղթանակ՝ սահմանափակումներից դուրս. աշխարհի տիտղոսակիր՝ անվասայլակով բասկետբոլիստները՝ Գյումրիում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ Հայաստան են ժամանել ամերիկացի անվասայլակով բասկետբոլի աշխարհահռչակ մարզիկներ Ռոուզ Հոլլերմանն ու Սթիվ Սերիոն։ Բազմակի պարալիմպիկ մեդալակիրները, որոնք ունեն հաշմանդամություն, որպես ԱՄՆ սպորտային բանագնացներ այցելում են տարբեր երկրներ՝ խթանելով սպորտային համագործակցությունն ու ամրապնդելով մարզական կապերը։ ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բյուրոյի «Սպորտային բանագնացներ» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումների … Read more

Ակնալիճում խոշորացումից հետո միայն մեկ ծրագիր է իրականացվել

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում համայնքների միավորումից հետո միայն մեկ սուբվենցիոն ծրագիր է իրականացվել: Տեղացիներն ասում են, որ իրենց գյուղի բյուջեով առաջ ավելի շատ աշխատանքներ են իրականացրել, քան խոշորացումից հետո: Խմելու ջրի ցանցը փոխվում է պատկան միջոցներով, սակայն գյուղը չունի ջրահեռացման համակարգ: Կոյուղու ջրերը հաճախ են խառնվում ոռոգման համակարգին: Այդօրինակ խնդիր կա նաև մարզի Մուսալեռ գյուղում: … Read more

Համատեղ զորավարժություններ խաղաղապահների համար․ ՀՀ ԶՈՒ-ին նոր փորձառություն է սպասում

Հունիսի 17-ից Հայաստանում զորավարժություններ են տեղի ունենալու, որոնց մասնակցելու են հայ, ամերիկացի, ֆրանսիացի և հույն զինվորականներ։ Ռազմական փորձագետներն ասում են, որ այդ զորախաղերն առավելապես խաղաղապահ բնույթի են և չեն նախատեսում հարձակողական կամ պաշտպանողական մարտավարության փորձարկում։ Նշված երկրներն այս զորավարժություններով հղկում են գործակցությունը խաղաղապահ առաքելություն կատարելիս։ Հայաստանում հունիսի 17-ից 25-ը միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում … Read more

Ինչո՞ւ էին դեղնանարնջագույն դարձել Կապանի փողոցները — Հայաստանի Հանրային Ռադիո

Կիրակի օրը Կապանի որոշ փողոցներով հոսող դեղնանարնջագույն ջրերը բազմաթիվ հարցեր առաջացրին։ Սոցցանցերում օգտատերերը ենթադրում էին, թե քաղաքում «դեղին անձրև» է տեղացել։ Կապանցիների համար, սակայն, սա նոր երևույթ չէ։ Նրանք պնդում են՝ հորդառատ անձրևների ժամանակ Կավարտի չշահագործվող հանքավայրի տարածքից հոսող ջրերը արդեն որերորդ անգամ նույն պատկերն են ստեղծում։ Հունիսի 14-ին հորդառատ անձրևի հետևանքով Կապանի փողոցներով դեղնանարջնագույն … Read more

Լիբանանում և Իսրայելում թերահավատ են հրադադարի հարցում

«Ոչ այսօր, ոչ վաղը միջուկային զենք Իրանում չի՛ լինի» Պայմանագրով, թե առանց դրա՝ Իրանը միևնույն Է չի ունենա ատոմային զենք: Դա Է Իսրայելի պահանջը, որը պարտադիր ի կատար կածվի: Այդ Է պնդել  Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի նախնական համաձայնությունը: «Տասնամյակներ շարունակ ես պայքարում եմ Իրանում միջուկային զենք ստեղծելու դեմ, դա … Read more

Նորընտիր ԱԺ հին ու նոր դեմքերը․ խորհրդարանը փոխվում է, մթնոլորտը՝ թերևս ոչ

Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովը կունենա երեք խմբակցություն և 105 պատգամավոր։ Թեև խորհրդարանի վերջնական կազմը դեռ չի հաստատվել, արդեն պարզ է՝ նոր խորհրդարանի «կորիզը» կրկին կազմելու են հանրությանը վաղուց հայտնի քաղաքական գործիչները։ Նոր անուններ իհարկե կլինեն, բայց քաղաքական մթնոլորտի էական փոփոխություն առայժմ չի կանխատեսվում։ Նոր խորհրդարանի կազմն այս պահին հնարավոր է պատկերացնել միայն նախընտրական ցուցակների … Read more