Թե ինչ ատոմակայան կունենա Հայաստանը՝ հստակ է, կառուցող ընկերության ընտրության հարցում դեռ կողմնորոշում չկա

Այս տարվա աշնանն արդեն որոշում կընդունվի Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու մասին։ Հայաստանն արդեն հինգ երկրից առաջարկ ունի նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Այդ մասին օրերս հայտարարեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը։ Դավիթ Խուդաթյանը նշեց, որ հայկական կողմը դեռ չի շտապում, քանի որ դեռ ժամանակ կա։ Իսկ մոդուլյար ատոմակայանների մասին նոր տեղեկություններ ստացվում … Read more

Զբոսաշրջային ակտիվության աճ՝ Հայաստանում. հունվար-մայիս ամիսներին բացարձակ ռեկորդ է սահմանվել

Հայաստանում իսկական զբոսաշրջային «բում» է․ տարեսկզբից ի վեր երկիր այցելած օտարերկրացիների քանակը ռեկորդային է։ Իսկ ի՞նչ ակնկալիքներով են նրանք գալիս, ի՞նչն է ամենատպավորիչը նրանց համար և որքանո՞վ է Հայաստանը հարմարավետ ու հասանելի։ Թեմային անդրադարձել է ը։ Հայաստանն այսօր զբոսաշրջային վերելք է ապրում: Տարիներ առաջ տնտեսության գերակա ճյուղ հայտարարված ոլորտն այժմ ակտիվորեն զարգանում է: Միայն այս … Read more

ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ Ադրբեջանը պատերազմական հանցագործություն է  կատարել․ 4-օրյա պատերազմի առաջին վճիռը՝ 10 տարի անց

Ապրիլյան քառօրյա պատերազմից 10 տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Ադրբեջանի դեմ առաջին վճիռը։ Այն առնչվում է պատերազմի ողբերգական դրվագներից մեկին, երբ ադրբեջանցի զինվորներն առանձնակի դաժանությամբ սպանել էին հայ սպային։ ՄԻԵԴ-ը, ի թիվս այլնի, արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը։ Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է 90 000 … Read more

Դասարանական էքսկուրսիաներ՝ առանց հստակ վերահսկողության. ո՞վ է պատասխանատու երեխաների անվտանգության համար

Դպրոցական էքսկուրսիայի ժամանակ օրեր առաջ տեղի ունեցած ավտոբուսի վթարը, որի հետևանքով երեխաներ տուժեցին, կրկին ուշադրության կենտրոն բերեց դպրոցական խմբերի անվտանգ փոխադրման հարցը։ Ո՞վ է պատասխանատու երեխաների անվտանգության համար, ինչպե՞ս պետք է ընտրել էքսկուրսիա կազմակերպող ընկերությանը, և արդյոք այս ոլորտը բավարար վերահսկողության ներքո՞ է։ Դասարանական էքսկուրսիաների ակտիվ շրջանն է․ բազմաթիվ դպրոցներ ճանաչողական և ժամանցային այցեր են … Read more

«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձը

Ռուսական ուժերը գիշերը հարվածել են Ուկրաինայի Սումիի, Խարկովի և Դնեպրոպետրովսկի մարզերին, կան զոհեր ու վիրավորներ։ Սա Մոսկվային հասցված աննախադեպ հարվածներից հետո ռուսական պատասխանն է թերևս։ Սակայն միջազգային մամուլն այսօր ոչ թե Ուկրաինային հասցված հարվածների մասին է գրում, այլ վերլուծում է, թե ինչ կատարվեց Մոսկվայում նախօրեին։ Մասնավորապես, շեշտվում է, որ եթե Կիևը կարողացավ ամենապաշտպանված Մոսկվային այնպես … Read more

Նոր խորհրդարանի սպասումով. հետընտրական տարաձայնությունները չեն մարում

Մինչ ընդդիմադիր ուժերը խոսում են համագործակցության և հետընտրական համատեղ քայլերի անհրաժեշտության մասին, իշխանությունը վստահեցնում է, որ ընդդիմությունը  փողոցային պայքարի ներուժ չունի, իսկ ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելու հիմքեր չկան։ Խորհրդարանական ճեպազրույցներում իշխող ուժի և ընդդիմության ներկայացուցիչներն  անդրադարձել են  նոր խորհրդարանի ձևավորմանը, Սահմանադրական դատարան ներկայացված դիմումներին և սահմանադրական փոփոխությունների հեռանկարին։ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը … Read more

Գաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարան

Ընտրախախտումների՝ նախաքննության շրջանում գտնվող գործերը աստիճանաբար ուղարկվում են դատարան։ Այդպիսի առաջին վարույթների մասին հաղորդել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Թեև այդ կառույցում ընտրախախտումների հետ կապված 100-ից ավելի գործ էր հարուցվել, դրանցից դեռ 17-ի նախաքննությունն է ավարտվել։ Ընտրակեղծիքների մասին պարբերաբար հաղորդում են նաև այլ կառույցները՝ Դատախազությունը, Քննչական կոմիտեն, Ներքին գործերի նախարարությունը։ Իրավապահները հայտարարում են, որ բացի բացահայտումներից և … Read more

Պենտագոնը քննադատում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին և պահանջում է ավելացնել պաշտպանական ծախսերը

Պատասխանատվություն և բեռի արդար բաժանում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մեկօրյա ժողով են գումարել Բրյուսելում: Գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ դիմավորելով գործընկերներին, նշել է, որ դաշինքի գագաթնաժողովին ընդառաջ հարկ է վերլուծել մի շարք կարևոր հարցեր: Այս քննարկումներն ընթանում են ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում եվրոպական երկրների և ԱՄՆ-ի էական տարաձայնությունների ֆոնին: Դեռ Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում Վաշինգտոնը դաշինքի եվրոպացի … Read more

Նոր շուկաներ (այդ թվում՝ թուրքականը) ռուսական սահմանափակումների ֆոնին. վարչապետը խոսեց նաև Մարգարայի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում հարցերի շրջանակը բավական լայն էր՝ տարածաշրջանային գործընթացներից մինչև տնտեսական մարտահրավերներ։ Մարգարայի անցակետի ժամանակավոր բացումը կարո՞ղ է վերածվել մշտականի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան չշտապեց կանխատեսումներ անելու՝ ընդգծելով, որ նման որոշման մասին առայժմ հայտարարություն չկա։ Հայաստանից Լիբանան մարդասիրական օգնություն տեղափոխելու համար հունիսի 12-ին տասը օրով բացվել է Մարգարայի կամուրջը։ Հայաստանի … Read more

Հայկական ավիացիան դեռ «սև ցուցակում» է․ հրապարակվել է Եվրոպա թռչելու արգելք ունեցող երկրների նոր ցանկը

ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը Եվրոպա թռչելու արգելք ունեցող երկրների ցանկ դարձյալ ընդգրկել է Հայաստանը։ Հայկական կողմի ջանքերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս՝ եվրոպական երկնքում կանաչ լույսի իրավունք ստանալու համար, թեև այս տարվա «սև ցուցակ» ներառված ավիաընկերությունների թիվը կրճատվել է ավելի քան մեկ տասնյակով։ Մի քանի օր առաջ եվրոպական կառույցները Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հերթական գնահատումն են … Read more