Վաշինգտոնն ու Թեհրանը գնում են համաձայնության ուղով, Թել Ավիվը, սակայն, չի թուլացնում ճնշումը

Շվեյցարիայում ավարտվեց ԱՄՆ-Իրան  բանակցությունների առաջին փուլը։ Մի շարք իրարամերժ տեղեկություններից դատելով՝ դրանք հարթ չեն ընթացել։ Պատճառների վերաբերյալ տարբեր ենթադրություններ էին շրջանառվում մամուլում։ Հիմնական ինտրիգն այն էր, որ բանակցությունների հենց մեկնարկին Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ առանց երկիր կթողնի իրանցի պատվիրակներին, եթե Թեհրանը դարձյալ փակի Հորմուզի նեղուցը։ Միջազգային լրատվամիջոցները սկսեցին տեղեկություններ տարածել, որ Թրամփի այս հայտարարությունից հետո … Read more

Ի՞նչն են վիճարկում 18-ից 7-ը․ՍԴ դերը հետընտրական իրադարձություններում

2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ հունիսի 19-ին մուտքագրված յոթ դիմումները ՍԴ-ն քննելու է հունիսի 26-ին՝ ժամը 11-ին: ՍԴ են դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։ Դիմումների գերակշիռ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է։ Սակայն մի քանիսում նաև լրացուցիչ պահանջներ … Read more

Անդորրը կխախտվի, բայց միակ ճգնավոր Տեր Հակոբը դեմ չէ․ Տաթևի Մեծ անապատը նոր կյանք է ստանում

368 տարի շարունակ Տաթևի Մեծ անապատը պահպանել է իր լռությունը։ Շուտով այն այլևս նույնը չի լինի։ Միակ բնակիչը՝ Տեր Հակոբը, չի թաքցնում երկակի զգացողությունները․ ուրախ է, որ վանական համալիրը կվերականգնվի ու նոր շունչ կստանա, բայց գիտի՝ ավելացող այցելուների հետ կպակասի նաև իր ամենաթանկը՝ անդորրը։ Ֆրանսիացի գործընկերները, սակայն, խոստացել են բարեկարգման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել ոչ … Read more

Տրանսպորտային նոր հանգույցներ և էստակադաներ, ավտոմատ կառավարման համակարգ․ ինչպե՞ս է կարելի փրկել մայրաքաղաքի երթևեկությունը կոլափսից

Ինչպե՞ս է կարելի փրկել մայրաքաղաքի երթևեկությունը կոլափսից։ Մասնագետները Երևանում խցանումների դեմ պայքարի իրենց տարբերակն են առաջարկում՝ նշելով, որ լավագույն լուծումը  երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգի ներդրումն է։ Այն կարող է ճկուն կերպով կառավարել քաղաքային, մայրուղային, կոորդինացված և ծայրամասային խաչմերուկները։ Իսկ Երևանի քաղաքապետարանում նախատեսում են հաջորդ տարվանից սահմանափակել մեքենաների մուտքը մայրաքաղաք։ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքն ավելացել է, ինտենսիվությունը՝ … Read more

135 մլն դրամի ներդրում Կոտայքի մարզի երեք բնակավայրում․ «Վեոլիա Ջուրը» ՊԿԱԾ-ի շրջանակում կոյուղագծեր է կառուցում 

Կոտայքի մարզի երեք՝ Աբովյան, Բյուրեղավան, Չարենցավան բնակավայրերում, «Վեոլիա Ջուրը» Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով կոյուղագծեր է վերակառուցում։ Աբովյանում տասը  հասցե է ընտրվել,  Բյուրեղավանում 1, Չարենցավանում երկու թաղամասի երկու  հասցե: Մոտ 135 մլն դրամի ներդրում է իրականացվում։ Ընտրվել են այն շենքերը, որտեղ կոյուղագծերը ֆիզիկապես մաշված են, խնդրահարույց, կառուցված սխալ թեքություններով։  Աբովյան քաղաքի կոյուղատար համակարգում 2024 թվականին ևս ՊԿԱԾ շրջանակներում աշխատանքներ … Read more

Երևանը պատրաստվում է COP17-ին․ հայտնի է օրակարգը, հրավեր է ուղարկվել նաև Ադրբեջանին

Հոկտեմբերի 19-ից 30-ը Հայաստանում կանցկացվի միջազգային բնապահպանական և քաղաքական ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Միջոցառումը կհյուրընկալի «Մերիդիան» էքսպոկենտրոնը, որտեղ այս օրերին ակտիվ շինարարական և նախապատրաստական աշխատանքներ են։ Հատուկ համաժողովի համար առաջին անգամ Հայաստանում կառուցվում է 35/6 կիլովոլտ հզորությամբ բլոկմոդուլային ենթակայան։ Կոնվենցիայի պաշտոնական կայքում հրապարակվել է համաժողովի նախնական օրակարգը, որից պարզ … Read more

Ծիրանը հասել է, գյուղացու մտահոգությունը՝ հասունացել․ կառավարությունը խոստանում է մենակ չթողնել

Ամառը Հայաստանի այգիներում սկսվում է ծիրանի բույրով։ Արարատի մարզի Սուրենավանում վաղ առավոտից գյուղացիները մտնում են այգիներ՝ տարվա ամենասպասված աշխատանքի՝ բերքահավաքի։ Սակայն այս տարվա սեզոնը նրանց սպասված եկամուտը չի բերել։ Բերքը քիչ է, գները՝ սպասվածից ցածր, իսկ արտահանման շուրջ անորոշությունը շարունակում է անհանգստացնել թե՛ արտադրողներին, թե՛ արտահանողներին։

FLYONE ARMENIA-ն շարունակում է ամրապնդել իր դիրքը Հայաստանի ավիացիոն շուկայում՝ ընդլայնելով ավիապարկը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքը Հայաստանի ավիացիոն շուկայում՝ ընդլայնելով ավիապարկը, զարգացնելով տեխնիկական սպասարկման կարողությունները և նպաստելով Հայաստանի ավիացիոն ոլորտի երկարաժամկետ զարգացմանը։ Հունիսի 18-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ պաշտոնական միջոցառում, որի շրջանակում կայացավ FLYONE ARMENIA ավիաընկերության օդանավերի շքերթը թռիչքուղում։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ավիապարկը համալրած Airbus A320 և Airbus A321 օդանավերը, … Read more

Թե ինչ ատոմակայան կունենա Հայաստանը՝ հստակ է, կառուցող ընկերության ընտրության հարցում դեռ կողմնորոշում չկա

Այս տարվա աշնանն արդեն որոշում կընդունվի Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու մասին։ Հայաստանն արդեն հինգ երկրից առաջարկ ունի նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ։ Այդ մասին օրերս հայտարարեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը։ Դավիթ Խուդաթյանը նշեց, որ հայկական կողմը դեռ չի շտապում, քանի որ դեռ ժամանակ կա։ Իսկ մոդուլյար ատոմակայանների մասին նոր տեղեկություններ ստացվում … Read more

Զբոսաշրջային ակտիվության աճ՝ Հայաստանում. հունվար-մայիս ամիսներին բացարձակ ռեկորդ է սահմանվել

Հայաստանում իսկական զբոսաշրջային «բում» է․ տարեսկզբից ի վեր երկիր այցելած օտարերկրացիների քանակը ռեկորդային է։ Իսկ ի՞նչ ակնկալիքներով են նրանք գալիս, ի՞նչն է ամենատպավորիչը նրանց համար և որքանո՞վ է Հայաստանը հարմարավետ ու հասանելի։ Թեմային անդրադարձել է ը։ Հայաստանն այսօր զբոսաշրջային վերելք է ապրում: Տարիներ առաջ տնտեսության գերակա ճյուղ հայտարարված ոլորտն այժմ ակտիվորեն զարգանում է: Միայն այս … Read more