«Լիպարիտ և ընկերներ». աշխարհահռչակ տենորը, Սիմֆոնիկն ու փոփ արտիստները կոտրում են ժանրային կարծրատիպերը

«Երբ ձայնը դառնում է խոստովանություն»․ այս խորագրով հունիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Նոր մշակումներով կհնչեն հանրահռչակ ստեղծագործություններ, զուգերգեր Հայաստանի լավագույն կատարողների հետ։

Քաղհասարակությունը կարծում է, որ ժողովրդավարությունը լուրջ փորձության է ենթարկվել

Ազգային ժողովի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակության, պետական ինստիտուտների և ամբողջ քաղաքական դաշտի համար առաջնային հարց է՝ ինչ քայլեր են արվելու առաջիկայում, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ խնդիրը ոչ այնքան քվեարկության արդյունքներն են, որքան ընտրական գործընթացի որակը և ընթացքում արձանագրված երևույթները։ Հայաստանում քննարկում են քաղաքացիական հասարակության և իշխանությունների հարաբերությունները։ Իրավապաշտպանները պնդում են, որ … Read more

Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակ

Հայաստանում հետընտրական իրադարձությունների հավանականություն կա ոչ միայն քաղաքական-իրավական դաշտում, եթե հաշվի առնենք ՍԴ ներկայացված դիմումները, այլև քրեաիրավական դաշտում։ Իրավապահների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ մի շարք առանցքային գործիչներ, նրանց վերաբերյալ ընդունվում են նաև կոնկրետ որոշումներ։ Թեև դրանց հիմքում քրեական մեղադրանքներ ու գործեր են, բայց ընդդիմադիր դաշտում այդ գործողությունները կապում են ընտրությունների և քաղաքական իրավիճակի հետ։ … Read more

ՀԷՑ բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն․ նախագիծը դրվել է քննարկման

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը իրավական ակտերի e-draft.am հարթակում նոր նախագիծ է տեղադրել։ Սա կառավարության որոշման նախագիծն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին։ Նախագիծը կքննարկվի մինչև հուլիսի 8-ը։ Հայաստանի կառավարությունը նախաձեռնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց։ Այս մասին … Read more

Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-ից 25-ը աշխատանքային այցով կլինի Լեհաստանում: Գդանսկում նա կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին։ Միջազգային այդ հանդիպմանը քննարկվում են Ուկրաինայում պատերազմի հետևանքները վերացնելուն, երկրի տնտեսությունը վերականգնելուն ուղղված հարցեր։ Ուկրաինայի վերականգնման հարցերի քննարկումն այս անգամ էլ տեղի կունենա ռուս-ուկրաինական փոխադարձ ակտիվ հարվածներին զուգահեռ։ Ռուսական կողմը հաղորդում է, որ ուկրաինացիները հարվածել են Կերչի … Read more

500-ից ավելի շրջանավարտներ և ուղևորություն դեպի Եգիպտոս․ Էլբակյան կրթահամալիրում ավարտական տոնահանդեսն էր

500-ից ավելի շրջանավարտներ, տոնական մթնոլորտ, հուզիչ պահեր և անակնկալ խաղարկություն։ Էլբակյան կրթահամալիրը ամփոփեց հերթական ուսումնական տարին։ Հանդիսավոր պայմաններում շրջանավարտները ստացան ավարտական վկայականները։ Յոթ տարվա գործունեության ընթացքում կրթահամալիրը տարբեր տարիքի հարյուրավոր ուսանողների համար հնարավորություն է ստեղծել նոր մասնագիտություն և մրցունակ հմտություններ ձեռք բերելու։ Իսկ այս տարվա ավարտական միջոցառումն առանձնացավ թե՛ մասնակիցների քանակով, թե՛ կազմակերպվածությամբ:

Երևանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը

Հունիսի 25-ից 29-ը Երևանում և Գյումրիում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը (Yerevan International Short Film Festival)։ Այն կազմակերպել է Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման մշակութային հիմնադրամը՝ Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը հիմնադրվել է 2018 թվականին՝ կինոռեժիսոր և պրոդյուսեր Գոշ Թադևոսյանի նախաձեռնությամբ։ Այսօր այն արդեն հեղինակավոր FilmFreeway … Read more

«Խոստովանություն, որ գնում ես խորհրդարանը լեգիտիմացնելու»․ ԱԺ գնալ-չգնալու դիլեման

Խորհրդարան ընտրության շեմը հաղթահարած ընդդիմադիր երկու դաշինքները շարունակում են պահել ինտրիգը․ կվերցնե՞ն մանդատները, թե՞ ոչ։ Երկու ուժերի առաջնորդները հայտարարել են, որ պատրաստ են երկու սցենարներին էլ և սպասում են հավաքական ընդդիմության միասնական որոշմանը։ «Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ մանդատները լուրջ գործիք են պայքարի համար, ինչը դաշինքն ապացուցել է նախորդ գումարման խորհրդարանում։ Հետընտրական գործընթացների մասին այլ վերլուծություն արած … Read more

Սթարմերը հեռանում է․ ինչո՞ւ է հրաժարական տալիս Մեծ Բրիտանիայի վարչապետը

Մեծ Բրիտանիան կրկին կանգնած է իշխանություն փոխելու շեմին։ Ընդամենը երկու տարի առաջ տպավորիչ հաղթանակով իշխանության եկած Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին՝ ընդունելով իրողությունը, որ այլևս չի վայելում սեփական կուսակցության վստահությունը։ Ո՞ր իրադարձությունները հանգեցրին այս որոշմանը, ինչպե՞ս է միջազգային մամուլը գնահատում Սթարմերի անկումը, և ինչո՞ւ էր ԱՄՆ նախագահը օրեր առաջ կանխատեսել Մեծ … Read more

Երևանի կամուրջների «ախտորոշումը». որքան կարժենա և ինչքան կտևի Կիևյանի հիմնանորոգումը

Երևանի քաղաքապետարանում գոհ են Կիևյան  կամրջի վերանորոգման աշխատանքների տեմպերից ու վստահեցնում են, որ  դրանք սահմանված ժամկետում ավարտին կհասցվեն։ Սակայն քաղաքի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս կառույցի վերանորոգման թեման միայն երթևեկությանը չի վերաբերում։ Մասնագիտական  հետազոտությունները ցույց են տալիս, որ խնդիրներն ավելի խոր են․ Երևանի կամուրջների զգալի մասը տարիներ շարունակ շահագործվել է առանց պատշաճ սպասարկման և պահանջում … Read more