Գնում, երաշխիք, վերադարձ․ հուլիսի 1-ից օրենսդրական «խաղի» նոր կանոնները կմտնեն ուժի մեջ

Առցանց գնումների աճին զուգահեռ փոխվում են նաև սպառողների պաշտպանության կանոնները։ Օրենսդրական նոր կարգավորումներով հստակեցվում են քաղաքացիների իրավունքներն ու բիզնեսի պարտավորությունները հատկապես առցանց գործարքների ոլորտում։ Թե ինչ է փոխվում սպառողի և տնտեսվարողի համար, պարզաբանել են ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները։ Օրենսդրական նոր փոփոխություններով՝ պետությունը խստացնում է սպառողների իրավունքների պաշտպանությունը՝ հստակ խաղի կանոններ սահմանելով հատկապես առցանց առևտրի ոլորտում։ … Read more

ԵՄ նոր ազդակները Հայաստանին․ Բրյուսելի աջակցությունը գործնական փուլ է մտնում

Եվրամիությունը տնտեսական և քաղաքական աջակցության նոր քայլերով շարունակում է խորացնել գործակցությունը Հայաստանի հետ։ Հուլիսի սկզբին տարածաշրջանային այցով Բաքու և Երևան կմեկնի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Մինչև այս այցն էլ Բրյուսելն արդեն հայտարարել է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության և առևտրային նոր հնարավորությունների մասին։ Ի՞նչ նպատակներ է հետապնդում այս այցը և ի՞նչ կարող է նշանակել … Read more

Լրացուցիչ եկամուտ բյուջեի՞ համար, թե՞ հավելյալ բեռ տնտեսվարողների ուսերին․ փոխվում են ակցիզային հարկի դրույքաչափերը

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Ըստ այդմ՝ կվերանայվեն ակցիզային հարկի դրույքաչափերը և կավելանան անուղղակի հարկերը։ Սա լրացուցիչ հարկային եկամուտներ կապահովի բյուջեի համար։ Փոփոխությունը  ԵԱՏՄ հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում գործակցության շրջանակում ակցիզային հարկերի դրույքաչափերի ներդաշնակեցման համար է։ Հայաստանում վերանայվում են ակցիզային հարկի դրույքաչափերը: Մասնավորապես՝ ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի … Read more

Հայկական ռադիոյի 100-ամյա ձայնը Բերդում և Վարդենիսում․ Արամ Մերանգուլյանի անվան անսամբլի բացառիկ համերգները

Հայկական  ռադիոյի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների շրջանակում շարունակվում են ստեղծագործական խմբերի շրջագայությունները Հայաստանի մարզեր։ Հերթական կանգառը Բերդ ու Վարդենիս քաղաքներն էին, հյուրը՝ Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլը։ Ավանդույթն այս անգամ էլ  չի խախտվել․ դահլիճները դարձյալ լեփ-լեցուն են եղել, իսկ հանդիսատեսի ընդունելությունը՝ սպասվածից ջերմ։ Տարիների կարոտի, բացառիկ նվերների, Ռուբեն Մաթևոսյանի՝ Բերդում առաջին անգամ լինելու հուզիչ մանրամասները՝ … Read more

Փոխադարձ մեղադրանքներ ու ծեծկռտուք․ Երևանի ավագանին 2026-ի առաջին կիսամյակը լարված նիստով է ամփոփել

Երևանի ավագանու հերթական նստաշրջանի վերջին նիստն ընթացել է լարված մթնոլորտում։  Իշխանական և ընդդիմադիր խմբակցություններն անդրադարձել են հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, միմյանց սուր մեղադրանքներ ուղղել։  Ընդդիմությունը խոսել է «մանդատները գողանալու», իշխանությունը  համակարգային ընտրակաշառքի և քրեական մեղադրանքների մասին։ Բանավեճը վերածվել է ձեռնամարտի, ապա ծեծկռտուքի։ Իրավիճակին արձագանքել է մարդու իրավունքների պաշտպանը՝ տեղի ունեցածը ժողովրդավարական արժեքների հետ … Read more

«Լիպարիտ և ընկերներ». աշխարհահռչակ տենորը, Սիմֆոնիկն ու փոփ արտիստները կոտրում են ժանրային կարծրատիպերը

«Երբ ձայնը դառնում է խոստովանություն»․ այս խորագրով հունիսի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Նոր մշակումներով կհնչեն հանրահռչակ ստեղծագործություններ, զուգերգեր Հայաստանի լավագույն կատարողների հետ։

Քաղհասարակությունը կարծում է, որ ժողովրդավարությունը լուրջ փորձության է ենթարկվել

Ազգային ժողովի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակության, պետական ինստիտուտների և ամբողջ քաղաքական դաշտի համար առաջնային հարց է՝ ինչ քայլեր են արվելու առաջիկայում, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։ Քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ խնդիրը ոչ այնքան քվեարկության արդյունքներն են, որքան ընտրական գործընթացի որակը և ընթացքում արձանագրված երևույթները։ Հայաստանում քննարկում են քաղաքացիական հասարակության և իշխանությունների հարաբերությունները։ Իրավապաշտպանները պնդում են, որ … Read more

Քաղաքական գործիչներն ու ուժերը իրավապահների խոշորացույցի տակ

Հայաստանում հետընտրական իրադարձությունների հավանականություն կա ոչ միայն քաղաքական-իրավական դաշտում, եթե հաշվի առնենք ՍԴ ներկայացված դիմումները, այլև քրեաիրավական դաշտում։ Իրավապահների ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ մի շարք առանցքային գործիչներ, նրանց վերաբերյալ ընդունվում են նաև կոնկրետ որոշումներ։ Թեև դրանց հիմքում քրեական մեղադրանքներ ու գործեր են, բայց ընդդիմադիր դաշտում այդ գործողությունները կապում են ընտրությունների և քաղաքական իրավիճակի հետ։ … Read more

ՀԷՑ բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչվեն․ նախագիծը դրվել է քննարկման

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունը իրավական ակտերի e-draft.am հարթակում նոր նախագիծ է տեղադրել։ Սա կառավարության որոշման նախագիծն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 100 % բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին։ Նախագիծը կքննարկվի մինչև հուլիսի 8-ը։ Հայաստանի կառավարությունը նախաձեռնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերը հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց։ Այս մասին … Read more

Ամենուժեղ հարվածները քաղաքացիական բնակչության դեմ գրանցվել է մեկ ամիս առաջ․ ուկրաինական թեման ՄԱԿ ԱԽ-ում

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-ից 25-ը աշխատանքային այցով կլինի Լեհաստանում: Գդանսկում նա կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին։ Միջազգային այդ հանդիպմանը քննարկվում են Ուկրաինայում պատերազմի հետևանքները վերացնելուն, երկրի տնտեսությունը վերականգնելուն ուղղված հարցեր։ Ուկրաինայի վերականգնման հարցերի քննարկումն այս անգամ էլ տեղի կունենա ռուս-ուկրաինական փոխադարձ ակտիվ հարվածներին զուգահեռ։ Ռուսական կողմը հաղորդում է, որ ուկրաինացիները հարվածել են Կերչի … Read more