ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները

Ռուսաստանը Հայաստանին է ուղղել Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) կոնցեսիայի վերաբերյալ իր բոլոր մտահոգությունները, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ «Այս հարցը (ՀԿԵ կոնցեսիան – ՏԱՍՍ-ի նշում) մանրամասն քննարկվել է ապրիլի 1-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցությունների ժամանակ։ Պարզաբանվել են հայկական կողմի բոլոր մտահոգությունները, և համաձայնություն է … Read more

ՌԴ-ն արձագանքել է ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին Լոնդոնի հայտարարությանը

ՌԴ դեսպանատունը Մեծ Բրիտանիայում Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունները անվանել է անհեթեթ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում արդեն նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ ուղղված է նաև Հայաստանի դեմ։ Արևմուտքը պետք է դադարեցնի ինքնիշխան պետությունների գործերին միջամտելը, ինչպես վերջերս արվեց Մոլդովայում և Ռումինիայում», — նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։ Ավելի … Read more

«Ռոսատոմ»-ը Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ. ՌԴ ԱԳՆ

«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը, եթե Հայաստանի ղեկավարությունը կամենա իրագործել, կբավարարի երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներ շարունակ, եթե ոչ մեկ դար, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։ Միևնույն ժամանակ, այդպես Հայաստանը կապահովի էլեկտրաէներգիայի էժան սակագներ վերջնական սպառողի համար, ինչը, ի թիվս այլ բաների, զգալիորեն կխթանի երկրի արդյունաբերության աճը, ՏԱՍՍ-ին տված … Read more

Երևանը անտեսել է Զելենսկու հակառուսական հայտարարությունները․ ՌԴ պաշտոնյա

Երևանը կարծես ուշադրություն չի դարձրել Զելենսկու՝ Մոսկվայի հասցեին հնչեցրած զզվելի հայտարարություններին Հայաստանի այցի ընթացքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Կալուգինը։ «Իհարկե, Մոսկվայում արձանագրել են Բրյուսելի կողմից ակնհայտորեն ներշնչված Վլադիմիր Զելենսկու այցը Երևան, ինչպես նաև նրա զզվելի հակառուսական հայտարարությունները, որոնք ընդունող հայկական կողմը ջանասիրաբար անտեսում էր դրանք», — նշել … Read more

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ հարաբերություններում առաջընթաց չի եղել. Պեսկով

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններում առաջընթաց չի եղել. դրանք մնում են լճացած։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Դմիտրի Պեսկովը։ «Մի մոռանանք, որ մեր երկկողմ հարաբերություններում առաջընթաց չի եղել. դրանք մնում են լճացած», — լրագրողներին ասել է Պեսկովը։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները, ի թիվս այլոց, պետք է քայլեր … Read more

Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ըստ էության առաջարկում է մինչև հաջորդ ԵԱՏՄ գագաթնաժողով կողմնորոշվել և ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը դնել հենց առաջիկա գագաթնաժողովում։Շատերի համար սա անսպասելի է գուցե, բայց` ըստ էության Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները, և եթե ՌԴ ուղիղ կոնֆրոնտացիան կարող էր լինել կանխատեսելի և որոշակի դիվիդենտներ բերել իշխանությանը … Read more

Զելենսկին հաստատել է եռօրյա հրադադարը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է եռօրյա հրադադարը։ «Վերջին օրերին մենք բազմաթիվ հարցումներ և ազդանշաններ ենք ստացել Մոսկվայում վաղվա օրվա ծրագրերի վերաբերյալ՝ կապված մեր երկարաժամկետ ուկրաինական պատժամիջոցների հետ։ Մեր գործողություններում համաչափության սկզբունքը լավ հայտնի է և հստակորեն փոխանցվել է ռուսական կողմին։ Ուկրաինայի լրացուցիչ նկատառումը մեր դիրքորոշումը որոշելիս միշտ եղել է այս պատերազմի հիմնական մարդասիրական հարցերից … Read more

Բաքվում նեղվել են ռուսական «Առաջին ալիքից»՝ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության համար

Ռուսաստանի պետական ​​«Առաջին ալիք»-ի «Վրեմյա պոկաժետ» ծրագրում մայիսի 6-ին Ադրբեջանի Հանրապետության աղավաղված քարտեզի ցուցադրումը, ինչպես նաև քարտեզի վրա գոյություն չունեցող «Լեռնային Ղարաբաղ» տերմինի օգտագործումը լուրջ սադրանք և անընդունելի քաղաքական մանիպուլյացիա է։ Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվել են, և … Read more

ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել

ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Ռուսաստանի հասցեին հնչող «ահաբեկչական սպառնալիքների» համար Զելենսկուն «հարթակ տրամադրելու» անընդունելիության մասին: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից:

Ռուսաստանը հատուկ հրավերներ չի ուղարկել. Ուշակովը Մայիսի 9-ի շքերթի մասին – Live News

Մի խումբ օտարերկրյա առաջնորդներ իրենք են ցանկություն հայտնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարության օրերին այցելել Մոսկվա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստին»։ «Այս տարի մենք հատուկ հրավերներ չենք ուղարկել, սակայն որոշ օտարերկրյա գործիչներ այդ հանդիսավոր օրերին Մոսկվա այցելելու և մեր ղեկավարության հետ Մայիսի 9-ի միջոցառումներին … Read more