Ցմահ պայմանագիր․ ՊՍԺ-ում աննախադեպ քայլ են ցանկանում անել — Armsport.am

ՊՍԺ-ի ղեկավարությունը դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ ֆուտբոլի պատմության մեջ առաջին՝ ցմահ պայմանագիրը կնքելու հնարավորությունը, հայտնում է AS-ը։ Ակումբում 55-ամյա իսպանացի մասնագետին համարում են իդեալական մարզիչ, ուստի պատրաստ են նրա հետ ստորագրել պատմության մեջ լավագույն և ամենաթանկ պայմանագիրը։ Մարզչի գործող պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Էնրիկեն ֆրանսիական … Read more

🎥 ՊՍԺ-ն ջախջախեց Վանդե Ֆոնտենեին Ֆրանսիայի գավաթի 1/32 եզրափակիչում — Armsport.am

Ֆրանսիայի գավաթի 2025/2026 մրցաշրջանի 1/32 եզրափակչում փարիզյան ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց հինգերորդ դիվիզիոնը ներկայացնող «Վանդե Ֆոնտենե» ակումբին։ Դուբլ ձևակերպեց Գոնսալու Ռամուշը, մեկական անգամ աչքի ընկան Դեզիրե Դուեն և Ուսման Դեմբելեն։ Հանդիպումը կայացավ Նանտի «Լա Բոժուար» մարզադաշտում։ Այս հաղթանակի շնորհիվ Լուիս Էնրիկեի սաները դուրս եկան մրցաշարի հաջորդ փուլ։ Հիշեցնենք, որ «Վանդե Ֆոնտենեն» մինչ այս փուլ … Read more

Հայտնի է, թե որտեղ կարող է շարունակել կարիերան Սալահը Լիվերպուլից հեռանալու դեպքում

«Լիվերպուլի» և Մոհամեդ Սալահի միջև կոնֆլիկտը գրեթե հարթվել է, սակայն եգիպտոսցի ֆուտբոլիստի հնարավոր հեռանալու մասին լուրերը չեն դադարում։ Լրագրող Էկրեմ Կոնուրի տվյալներով՝ ՊՍԺ-ն շարունակում է պահպանել հետաքրքրությունը Սալահի նկատմամբ, սակայն մոտ ժամանակներս որևէ կոնկրետ քայլ չի նախատեսում իրականացնել։ «Յուվենտուսը», «Գալաթասարայը», ինչպես նաև սաուդյան «Ալ-Իթիհադը» և «Ալ-Հիլալը» նույնպես շարունակում են ուշադիր հետևել 33-ամյա խաղացողի շուրջ ստեղծված … Read more

🎥 ՊՍԺ-ն հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Ֆլամենգոյին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Միջմայրցամաքային գավաթը

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Կատարի Ալ-Ռայան քաղաքի «Ահմադ բին Ալի» մարզադաշտում ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթի խաղարկության եզրափակիչում հանդիպեցին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն և Լիբերտադորեսի գործող հաղթող «Ֆլամենգոն»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ 38-րդ րոպեին հաշիվը բացեց փարիզցիների վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան, իսկ 62-րդ րոպեին բրազիլական ակումբի իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ … Read more

Հայտնի է՝ ինչպես է քվեարկել Մեսսին FIFA The Best-ում — Armsport.am

ՖԻՖԱ-ն հրապարակել է «The Best FIFA Football Awards 2025» մրցանակաբաշխության քվեարկության մանրամասները։ Ֆուտբոլային հանրության ուշադրության կենտրոնում է հատկապես Արգենտինայի ազգային հավաքականի ավագ, լեգենդար Լիոնել Մեսսիի ընտրությունը։ «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանի է համարել «Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին, ով, ի դեպ, դարձել է մրցանակաբաշխության հաղթող։ Մեսսիի լավագույն եռյակը ունի … Read more

Պատասխանը չուշացավ․ ՊՍԺ-ն արձագանքել է դատարանի վճռին — Armsport.am

ՊՍԺ-ն արձագանքել է Փարիզի աշխատանքային դատարանի որոշմանը, որի համաձայն ակումբը պարտավորվել է նախկին հարձակվող Կիլիան Մբապեին վճարել մոտ 61 միլիոն եվրո՝ չվճարված աշխատավարձի գործով։ «ՊՍԺ-ն ի գիտություն է ընդունում Փարիզի աշխատանքային դատարանի կողմից կայացված որոշումը և պատրաստվում է այն իրականացնել՝ միաժամանակ վերապահելով բողոքարկման իրավունքը։ ՊՍԺ-ն միշտ գործել է բարեխճորեն և ազնվորեն և կշարունակի այդպես անել։ … Read more

Ուսման Դեմբելեն՝ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ — Armsport.am

«Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստ։ Հարձակվողը պարգևատրվել է ՊՍԺ-ի կազմում անցկացրած անհավանական մրցաշրջանի համար։ Նա առանցքային դերակատարում ունեցավ ակումբի պատմության մեջ առաջին անգամ ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու գործում՝ եվրոպական մրցաշարի ընթացքում դառնալով 8 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 28-ամյա Դեմբելեն, ով ճանաչվել … Read more

ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչը հայտնի է — Armsport.am

Լուիս Էնրիկեն ճանաչվել է 2025 թվականի ՖԻՖԱ-ի լավագույն մարզիչ՝ «Պարի Սեն Ժերմենի» հետ անցկացրած պատմական մրցաշրջանի շնորհիվ։ Իսպանացի մասնագետը ֆրանսիական գրանդին պարգևեց ակումբի պատմության առաջին Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակչում 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տանելով «Ինտերի» նկատմամբ։ ՊՍԺ-ն գերիշխող դիրք ուներ նաև ներքին առաջնությունում՝ նվաճելով Լիգա 1-ի չեմպիոնությունը, Ֆրանսիայի գավաթը և Սուպերգավաթը։ Էնրիկեի թիմը փայլեց նաև … Read more

🎥 FIFA The Best․ տարվա լավագույն դարպասապահն ու տարվա լավագույն գոլի մրցանակակիրը

«Մանչեսթեր Սիթիի» և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով 2025 թվականի լավագույն դարպասապահը։ 2025 թվականին իտալացին ՊՍԺ-ի կազմում նվաճել է «ոսկե թրեբլ»՝ հաղթելով Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խաղարկությունը։ Փարիզյան գրանդի հետ պատմական մրցաշրջանից հետո Դոնարուման տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի», որի կազմում ներկայումս հանդես է գալիս։ Տարվա լավագույն գոլի՝ … Read more

Մբապե – ՊՍԺ․ պատերազմն ավարտվա՞ծ է․ դատարանը որոշում է կայացրել — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն հաղթել է իր նախկին ակումբի՝ ՊՍԺ-ի դեմ չվճարված աշխատավարձի և բոնուսների շուրջ ընթացող դատական գործընթացը։ RMC Sport-ի հաղորդմամբ՝ Փարիզի աշխատանքային դատարանը որոշում է կայացրել ֆուտբոլիստի օգտին՝ ամբողջությամբ մերժելով ֆրանսիական ակումբի հակադարձ հայցերը։ ՊՍԺ-ի ընդհանուր պարտքը խաղացողի հանդեպ, ներառյալ արձակուրդային վճարը, կազմում է մոտ 61 միլիոն եվրո։ Որոշումը կայացվել է … Read more