ՊՍԺ-ն արձագանքել է Փարիզի աշխատանքային դատարանի որոշմանը, որի համաձայն ակումբը պարտավորվել է նախկին հարձակվող Կիլիան Մբապեին վճարել մոտ 61 միլիոն եվրո՝ չվճարված աշխատավարձի գործով։
«ՊՍԺ-ն ի գիտություն է ընդունում Փարիզի աշխատանքային դատարանի կողմից կայացված որոշումը և պատրաստվում է այն իրականացնել՝ միաժամանակ վերապահելով բողոքարկման իրավունքը։ ՊՍԺ-ն միշտ գործել է բարեխճորեն և ազնվորեն և կշարունակի այդպես անել։ Ակումբն այժմ նայում է միասնության և կոլեկտիվ հաջողության վրա կառուցված ապագային և մաղթում է ֆուտբոլիստին հաջողություններ իր հետագա կարիերայում», — ասվում է ֆրանսիական գրանդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին հաղորդվել էր, որ Մբապեն ՊՍԺ-ից պահանջում էր 263 միլիոն եվրո փոխհատուցում։ Այս գումարը ներառում էր պայմանագրի ավարտից հետո չվճարված աշխատավարձը և պարգևավճարները, ինչպես նաև փոխհատուցում թիմում իր հանդեպ վերաբերմունքի համար։