Ֆրանսիայի գավաթի 2025/2026 մրցաշրջանի 1/32 եզրափակչում փարիզյան ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց հինգերորդ դիվիզիոնը ներկայացնող «Վանդե Ֆոնտենե» ակումբին։
Դուբլ ձևակերպեց Գոնսալու Ռամուշը, մեկական անգամ աչքի ընկան Դեզիրե Դուեն և Ուսման Դեմբելեն։
Հանդիպումը կայացավ Նանտի «Լա Բոժուար» մարզադաշտում։ Այս հաղթանակի շնորհիվ Լուիս Էնրիկեի սաները դուրս եկան մրցաշարի հաջորդ փուլ։
Հիշեցնենք, որ «Վանդե Ֆոնտենեն» մինչ այս փուլ հասնելը սենսացիոն հաղթանակ էր տարել «Շատորուի» նկատմամբ (4:1):
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ