Ցմահ պայմանագիր․ ՊՍԺ-ում աննախադեպ քայլ են ցանկանում անել — Armsport.am

ՊՍԺ-ի ղեկավարությունը դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ ֆուտբոլի պատմության մեջ առաջին՝ ցմահ պայմանագիրը կնքելու հնարավորությունը, հայտնում է AS-ը։

Ակումբում 55-ամյա իսպանացի մասնագետին համարում են իդեալական մարզիչ, ուստի պատրաստ են նրա հետ ստորագրել պատմության մեջ լավագույն և ամենաթանկ պայմանագիրը։ Մարզչի գործող պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։

Էնրիկեն ֆրանսիական գրանդի ղեկը ստանձնեց 2023 թվականի ամռանը։ Նրա գլխավորությամբ ՊՍԺ-ն երկու անգամ նվաճել է Ֆրանսիայի առաջնությունն ու Ֆրանսիայի գավաթը, ինչպես նաև դարձել է Ֆրանսիայի Սուպերգավաթի, 2024/2025 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի և Միջմայրցամաքային գավաթի հաղթող։

Leave a Comment