Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում․ Պեսկով

7 Սեպտեմբերի, 2026 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, սակայն ճշգրիտ ամսաթվերը դեռևս որոշված ​​չեն, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոտ ապագայում։ Հստակ ամսաթվեր դեռևս չկան», – ասել է նա։Պեսկովը պարզաբանել է, որ ՀՀ վարչապետի այցը կկայանա այս տարի։

Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով

4 Սեպտեմբերի, 2026 Ուկրաինայի ռազմականացման փորձերը, ինչպիսիք են նրա տարածքում հեռահար հրթիռների արտադրություն ծավալելու ծրագրերը, գլխացավանք կդառնան երկրի բնակիչների համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ուկրաինայի ռազմականացման նման փորձերը հերթական գլխացավանքը կդառնան հենց ուկրաինացիների համար», — նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի տարածքում հեռահար հրթիռների արտադրություն ծավալելու ծրագրերի մասին … Read more

ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

31 Օգոստոսի, 2026 Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ, անհրաժեշտ է համաձայնագրերի վերջնական համաձայնեցման համար, սակայն համաձայնագրերը պետք է մշակվեն բարդ բանակցությունների միջոցով։ Նա հիշեցրել է, որ Պուտինը … Read more

Փաշինյանի հետ յուրաքանչյուր շփում կարևոր է, բայց մենք չենք կարող հայ լինել ավելի, քան իրենք․ Պեսկով

30 Օգոստոսի, 2026 Փաշինյանի հետ յուրաքանչյուր բարձր մակարդակի շփում կարևոր է։ Պուտինը հանդիպման ժամանակ կփոխանցի Ռուսաստանի դիրքորոշումը, բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պոսկոցը, հաղորդում  է ՏԱՍՍ գործակալությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայ գործընկերոջ հետ հանդիպմանը կհայտնի ՌԴ դիրքորոշումը: Անդրադարձ կլինի նաև … Read more

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

29 Օգոստոսի, 2026 Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չի տեսնում, հայտնել է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ներկայիս եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ «Առայժմ որևէ հիմք չկա հուսալու, որ մեր հարաբերությունները Եվրոպայի հետ կբարելավվեն», — ասել … Read more

Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը, եթե իր ազգային շահերից ելնելով այլևս անդամակցության կարիք չունի․ Պեսկով

24 Օգոստոսի, 2026 Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում գոհ լինել, եթե … Read more

Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ

Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը հայտնել է, որ զրույցի ընթացքում Պուտինը և Փաշինյանը ընդգծել են Հայաստանում հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցի վերաբերյալ։

Ռուսաստանը երկակիություն է տեսնում Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․Պեսկով

Ռուսաստանը երկակիություն է տեսնում Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ, մինչդեռ Մոսկվան տպավորված է Վաշինգտոնի՝ խաղաղ կարգավորմանը ձգտելու պատրաստակամությամբ, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք նման երկակիություն ենք տեսնում ամերիկյան դիրքորոշման մեջ։ Մի կողմից, նրանք զենք են մատակարարում Ուկրաինային, չնայած նախագահ Թրամփն ասում է. «Մենք չգիտենք, թե ում ենք մատակարարում, մենք մատակարարում … Read more

Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին. Պեսկով

Ռուսաստանը երբեք չի միջամտել այլ երկրների ներքին գործերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ակնկալում ենք, որ ոչ ոք չի փորձի միջամտել նաև մեր ներքին գործերին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ Ռուսաստանը մերժում է ընտրություններին միջամտելու վերաբերյալ ցանկացած մեղադրանք։ Այդպես նա մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով … Read more

Ռուսաստանի համար կարևոր է սեփական շահերի ապահովումը․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոսելով Ուկրաինայի կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին, ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր է սեփական շահերի ապահովումը։ Վլադիմիր Զելենսկին հուլիսի 12-ին հայտարարել էր երկրի վարչապետի պաշտոնից Յուլիա Սվիրիդենկոյին հեռացնելու մտադրության մասին։ Ավելի ուշ նա հաստատել էր իր հրաժարականը։ Ուկրաինայի խորհրդարանը հուլիսի 14-ին պաշտոնանկ է արել նրան, ինչը հանգեցրել … Read more