Ռшզմականացման փորձերը գլխացավանք կդառնան հենց ուկրաինացիների համար․ Պեսկով

4 Սեպտեմբերի, 2026

Ուկրաինայի ռազմականացման փորձերը, ինչպիսիք են նրա տարածքում հեռահար հրթիռների արտադրություն ծավալելու ծրագրերը, գլխացավանք կդառնան երկրի բնակիչների համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինայի ռազմականացման նման փորձերը հերթական գլխացավանքը կդառնան հենց ուկրաինացիների համար», — նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի տարածքում հեռահար հրթիռների արտադրություն ծավալելու ծրագրերի մասին տեղեկատվությունը:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն անդրադարձել է նաև Գերմանիայի և Ֆրանսիայի ծրագրերին՝ մասնավորապես նշելով․ «Մոսկվան լսել է հեռահար հրթիռային և անօդաչու համակարգեր ստեղծելու Գերմանիայի և Ֆրանսիայի ծրագրերի մասին, ստուգում է այդ տեղեկատվությունը»։

Ավելի վաղ Բեռլինում Ռուսաստանի դեսպանությունը հայտնել էր, որ Գերմանիան Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ համատեղ աշխատանք է ծավալել հեռահար համակարգերի ստեղծման ուղղությամբ: Լրագրողները խնդրել են Պեսկովին մեկնաբանել այդ հայտարարությունը:

«Ինչ վերաբերում է Ուկրաինայի տարածքում հեռահար հրթիռների արտադրություն կազմակերպելու ծրագրերի մասին հաղորդագրությանը, մենք լսել ենք դրա մասին, մենք ուշադիր հետևում ենք տեղեկատվությանը, մենք այն ստուգում ենք», — լրագրողներին ասել է Պեսկովը:

Leave a Comment