Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը, եթե իր ազգային շահերից ելնելով այլևս անդամակցության կարիք չունի․ Պեսկով

24 Օգոստոսի, 2026

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ եթե Հայաստանն այլևս կարիք չունի ՀԱՊԿ-ին անդամակցելու, ապա Երևանն ազատ է ընդունելու համապատասխան որոշում և դուրս գալու կազմակերպությունից։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։

«Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում գոհ լինել, եթե նրան հեռացնում են։ Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցության այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը՝ ելնելով իր ազգային շահերից, ապա այն ազատ է համապատասխան որոշում կայացնելու և այս կազմակերպությունից դուրս գալու», – լրագրողներին ասել է նա։

Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականին։

Leave a Comment