ՌԴ-ն ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որ կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը․ Պեսկով

31 Օգոստոսի, 2026

Ռուսաստանը ողջունում է ցանկացած երկրի ջանքերը, որը կարող է նպաստել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպումը՝ ամերիկացի միջնորդների մասնակցությամբ, անհրաժեշտ է համաձայնագրերի վերջնական համաձայնեցման համար, սակայն համաձայնագրերը պետք է մշակվեն բարդ բանակցությունների միջոցով։

Նա հիշեցրել է, որ Պուտինը նախկինում հայտարարել էր Վլադիմիր Զելենսկիի հետ Մոսկվայում բանակցություններ վարելու իր պատրաստակամության մասին, եթե Ուկրաինայի առաջնորդը ցանկանա։

Leave a Comment